ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Թե ինչ է ասում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ՀՀ սփյուռքի նախարարը, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ դիվանագետը զարմացած է:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե միանվագ հրատապ օգնության համար ի՞նչ է անհրաժեշտ:

Նելլի Հարությունյան (59 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պետական նպաստի իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Ի դեպ, ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտ, ընտանիքի կազմ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակ եւ այլ պայմանների հիման վրա:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ է համարվում փախստական:

Նելլի Մակարյան (59 տարեկան,տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փախuտական է համարվում՝
1) այն oտարերկրյա քաղաքացին, որը ռաuայական, կրոնական, ազգային, uոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրu եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում oգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրu, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.
2) այն oտարերկրյա քաղաքացին, որը uտիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իuկ քաղաքացիություն չունեցող անձը՝ իր նախկին մշտական բնակության երկիրը՝ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հաuարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:
Փախuտական է համարվում նաեւ այն oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին պաշտոնապեu փախuտական են ճանաչել «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951թ. Ժնեւի կոնվենցիան uտորագրած այլ պետություններ:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2014թ. Հայաստանում փախստականների, փախստականի նման կարգավիճակում հայտնվածների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ ապաստան հայցողների ընդհանուր թիվը կազմել է 17.922:




Լրահոս