ՄՀՀ հանձնաժողովի 2016թ. առաջին նիստը` նոր կազմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի,տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) 2016թ. առաջին նիստը կայացավ նոր կազմով։ Կանոնակարգի համաձայն դրանում ներկայացված են ինչպես տարբեր գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ` ՄԻԱՎ-ով ապրող և տուբերկուլոզով հիվանդ անհատներ կամ նրանց իրավունքները պաշտպանող կառույցներ։

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ՄՀՀքարտուղարՏաթևիկԿոստանյանընոր անդամներին ներկայացրեց ՄՀՀ կառուցվածքը, գործառույթներն ու ընդհանուր աշխատանքները։

Նշեց, որ ՄՀՀ-ն ստեղծվել է 2002 թվականին` Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված առաջին ծրագրի հաստատման, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների բաշխման, ծրագրի շարունակական վերահսկման ապահովման նպատակով։

ՄՀՀ այժմյան կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2015թ. դեկտեմբերի 30-ի N 1285-Ա որոշմամբ, իսկ անհատական կազմը` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Արդյունքում` Գլոբալ հիմնադրամի ծրագրերի իրականացման միջգերատեսչական համակարգող խորհուրդը բաղկացած է 29 անդամից, որոնց մեծ մասը մասնակցում էր Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը կայացած անդրանիկ նիստին։ ՄՀՀ նոր կազմում բացի կրթության, արդարադատության, ֆինանսների, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններից, ոստիկանությունից ընդգրկվել են նաև սփյուռքի, աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ, իսկ ոչ պետական հատվածից` Գլոբալ հիմնադրամի դոնոր երկիր հանդիսացող Ֆրանսիայի դեսպանությունը, միաժամանակ լրացուցիչ տեղեր են հատկացվել հասարակական կազմակերպություններին։

Կառուցվածքային այս փոփոխությունները պայմանավորված են ինչպես Գլոբալ հիմնադրամի նոր պահանջներով, այնպես էլ այն հանգամանքով, որ 2018 թվականինՀայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերի հիմնադրամի կողմից ֆինանսավորման կանխատեսվող ավարտից հետոայդ ծրագրերի իրականացման պատասխանատվությունն ամբողջովին կստանձնի պետությունը։ Հետևաբար ՄՀՀ-ն պետք է մշակի և համակարգի ապագա քայլերը` այդ ծրագրերի իրականացման նույն մակարդակն ապահովելու համար։ Նախատեսվում է, որ արդեն իսկ 2016 թվականին ՄՀՀ կազմում ստեղծվող աշխատանքային խմբերը կմշակեն կայունության ծրագրեր` վերլուծելով և նախանշելով անցման շրջանում և դրանից հետո ծրագրային առանջնահերթությունների իրականացման հնարավոր ֆինանսավորման աղբյուրներն ու անհրաժեշտ միջոցառումները:

Նիստիօրակագըհաստատելուցհետո ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց հաշվետվություն` 2015 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Նա նշեց, նաև որ 2015 թվականին Գլոբալ հիմնադրամի կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված երկու նոր դրամաշնորհային ծրագրեր` 2016-2018թթ. ժամանակահատվածի համար` տուբերկուլոզի դեմ պայքարի դրամաշնորհը` 9.243.338 ԱՄՆ դոլար և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված դրամաշնորհը` 5.470.076 ԱՄՆ դոլար արժեքով: 2015թ. հուլիսին կնքվել է դրամաշնորհային ծրագրերի իրականացման առաջին միջպետական շրջանակային համաձայնագիրը և նոյեմբերի 13-ին վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական հաստատություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղորայք, ախտորոշիչ և վարակի վերահսկման նյութեր, պարագաներ և սարքավորումներ, իրականացվել են հաստատությունների վերանորոգման և կահավորման աշխատանքներ, բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման, հիվանդների սոցիալական աջակցության և տնային խնամքի ծրագրեր, ինչպես նաև հանրության իրազեկման միջոցառումներ:

Այնուհետև ընտրվեցՄՀՀ 7 հոգուց բաղկացած վերահսկող մարմին` դրամաշնորհային ծրագրերի իրականացման նկատմամբ մոնիտորինգի և հսկողության ապահովմանհամար:

ՄՀՀ կողմից քննարկվեց և հավանության արժանացավ ՄՀՀ քարտուղարության գործունեության 2016-2017թթ. ֆինասավորման հայտը` այն հնարավորինս սեղմ ժանկետում Գլոբալ հիմնադրամին ներկայացնելու նպատակով: Տեղի ունեցան նաև աշխատանքային քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։




Լրահոս