ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ, որ լեզվի պետական տեսչությունը պատասխանի իմ այս հարցին. ի՞նչ է նշանակում «պրաստիտուտկա» բառը: Խնդրում եմ ստուգաբանորեն ներկայացնել այդ բառի իմաստը:

Լիպարիտ Շահնազարյան (թոշակառու) 


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ «պրաստիտուտկա» բառը պատկանում է ռուսերենի խոսակցական տարբերակին, նշանակում է «անբարոյական կին, հասարակաց կին»՝ անարգական, արհամարհական, վիրավորական իմաստով: Այս բառը սակավ գործածվում է հայերենի խոսակցական տարբերակում եւ ակնհայտ ռուսաբանություն է: Ռուսերենի «պրաստիտուտկա» բառն ունի լատինական ծագում. առաջացել է լատիներեն prostiteure բառից, որն էլ կազմված է prօ՝ «առաջը, դեմը» եւ stiteure՝ «դնել» բայից: Բառի ընդհանուր նշանակությունն է՝ «առաջը դնել, դեմը դնել, ի ցույց դնել, ամոթահար անել, խայտառակել, անարգել»: Արդեն լատիներենն ուներ prostitute բառը, որն ուղղակի նշանակում էր «պոռնիկ»: Լատիներենի այս բառն անցել է եվրոպական մի շարք լեզուների, այդ թվում ռուսերենին՝ տՐՏրՑՌՑցՑՍՈ ձեւով, որն էլ  անցել է հայերեն խոսակցական լեզվին՝ գռեհիկ լեզվաոճի մեջ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի
պետական տեսչության պետ Սերգո Երիցյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով մեր դատավորների անգրագիտությունն ու «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կայացրած անհասկանալի վճիռները` նրանց խորհուրդ ենք տալիս ընթերցել լեզվի պետական տեսչության պատասխանը, որտեղ հստակ մեկնաբանվում է «պրաստիտուտկա» բառի ծագումն ու իմաստը: Գոնե դրանից հետո այդ ոլորտի ներկայացուցիչները կընկալե՞ն, որ «պրաստիտուտկա» բառն ինքնին վիրավորանք է, եւ պետք չէ ասել, թե դա անձնական խոսակցության ժամանակ օգտագործելը պատժելի արարք չէ:




Լրահոս