ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հնդկաստանում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ, որտեղ նրան ընդունել է ինստիտուտի տնօրեն Թրիլոչան Մոհապատրան: Նախարարը հանդիպում է ունեցել ինստիտուտի առաջավոր գիտնականների հետ, այնուհետեւ, սովորության համաձայն, ֆոտոսեսիա անցկացրել Հնդկաստանի գեղեցիկ ծաղիկների ֆոնին:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք: Եվ ինչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակի չափը:

Սուսաննա Եղոյան (49 տարեկան, մանկավարժ, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Եղոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել՝
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով, անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը.
Տարիքային խումբը Աշխատանքային uտաժը՝ օրացուցային տարիներով
մինչեւ 23 տարի 2 տարի
23-ից մինչեւ 26 3 տարի
26-ից մինչեւ 29 4 տարի
29-ից մինչեւ 32 5 տարի
32-ից մինչեւ 35 6 տարի
35-ից մինչեւ 38 7 տարի
38-ից մինչեւ 41 8 տարի
41-ից մինչեւ 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով հաշմանդամության կենսաթոշակն ընդհանուր հիվանդության հետեւանքով հաշմանդամության կենսաթոշակի փոխվելու դեպքում անհրաժեշտ ապահովագրական ստաժը որոշվում է առաջնակի հաշմանդամության խումբ սահմանելու ժամանակ անձի ունեցած տարիքին համապատասխան: Ի դեպ, կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մրցութային հավասար միավորների դեպքում ո՞ր խմբերին է տրվում առավելություն՝ ըստ հերթականության:

Իրինա Մանուկյան (37 տարեկան, քիմիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում.
ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,
բ) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,
գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,
ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623:




Լրահոս