Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 3-ին հանդիպում Է ունեցել Ռուս ամերիկյան գործարար խորհրդի (ՌԱԳԽ) նախագահ Դենիել Ռասելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՀի եւ ՌԱԳԽի համագործակցության հեռանկարները: Տիգրան Սարգսյանը նշել Է հանձնաժողովի շահագրգռությունը բիզնեսասոցացիաների, այդ թվում՝ Ռուսամերիկյան գործարար խորհրդի հետ համակարգային երկխոսության զարգացման հարցում: ԵԱՏՀի Կոլեգիայի նախագահի խոսքով՝ հանձնաժողովը պատրաստ Է գործակցել օտարերկրյա գործընկերների հետ: «Եվրասիական ինտեգրացումը թույլ Է տալիս ընդլայնել ներքին շուկան՝ այն ավելի թափանցիկ ու հասկանալի դարձնելով ձեռնարկատերերի ու ներդրողների համար: Համաշխարհային տնտեսության աճի դանդաղման ֆոնին դրա զարգացումը կարող Է դառնալ մասնակից երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացման եւ աճի գլխավոր աղբյուրը»,հայտարարել Է Տիգրան Սարգսյանը:
Ինչպես նշել Է ԵԱՏՀի Կոլեգիայի նախագահը, հանձնաժողովի գործունեությունը հետապնդում Է բացառապես տնտեսական նպատակներ եւ նպատակամղված Է կարգավորիչ համակարգերի կատարելագործմանը, վարչական խոչընդոտների նվազեցմանը՝ Եվրասիական տնեսական միության երկրների տնտեսությունների առավել արդյունավետ զարգացման համար: Իր հերթին, ԵԱՏՄն բիզնեսօրակարգի միտված նախագիծ Է: «ԵԱՏՀն ազգային բիզնեսհանրակցությունների հետ համակարգային երկխոսություն Է վարում բոլոր կարեւոր հարցերի շուրջ, քանի որ հենց բիզնեսն Է եվրասիական տնտեսական ինտեգրման շահառուն»,նշել Է Տիգրան Սարգսյանը: Հանձնաժողովն ապահովում Է որոշումների ընդունման թափանցիկությունը: Ուստի բոլոր կարգավորիչ փաստաթղթերը, որոնք ընդունում Է ԵԱՏՀն, քննարկվում են բիզնեսի մակարդակով: «Հենց մշտական բաց երկխոսության ռեժիմն Է այն միջավայրը, որը մեզ թույլ Է տալիս միասին առաջ շարժվել եվրասիական տնտեսական նախագծի իրագործման ճանապարհին»,-հայտարարել Է ԵԱՏՀի Կոլեգիայի նախագահը:
Դրա հետ մեկտեղ հիմնական գործընկերների եւ նոր զարգացող շուկաների հետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը պետք Է ազդակ դառնա արտաքին կոնտուրում Եվրասիական տնտեսական միության դերի բարձրացման համար: «ԵԱՏՄն ունի բոլոր նախադրյալները, որպեսզի դառնա համաշխարհային տնտեսական ճարտարապետության հանգուցային բաղադրիչներից մեկը»,նշել Է Տիգրան Սարգսյանը: Իր հերթին ՌԱԳԽի նախագահ Դենիել Ռասելն ասել Է, որ ԵԱՏՄն ժամանակակից, բիզնեսի համար գրավիչ միջազգային նախագիծ Է, այդ թվում՝ միությունում չորս «ազատությունների»՝ ապրանքների. ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի սկզբունքի իրականացման շնորհիվ: ՌԱԳԽի ղեկավարի կարծիքով՝ Միությունը զգալի հնարավորություններ Է ընձեռում բիզնեսի զարգացման համար, իսկ ԵԱՏՄի ընդլայնումը վկայում Է միջազգային ընկերությունների համար նրա գրավչության մասին:
Ռասելն ընդգծել Է, որ իր ներկայացրած կազմակերպությունը պատրաստ Է երկխոսություն վարել ԵԱՏՀի հետ: Նա հիշեցրել Է, որ ՌԱԳԽի հետ հանձնաժողովի համագործակցությունը հաջողությամբ զարգանում Է մի քանի տարի: Նրա խոսքով, չնայած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի ընդլայնմանը, ամերիկյան եւ եվրոպական ընկերությունները շարունակում են արդյունավետորեն աշխատել ԵԱՏՄի երկրների շուկայում: ՌԱԳԽ-ի ղեկավարը հույս Է հայտնել, որ բիզնես երկխոսությանը կհետեւի ԱՄՆ-ի եւ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ հարաբերությունների ջերմացումը: ՌԱԳԽ-ի նախագահը նշել Է ԵԱՏՄի ռազմավարական դիրքը եվրասիական մայրցամաքի կենտրոնում՝ խոշորագույն ինտեգրացիոն նախագծերի՝ Անդրատլանտյան առեւտրական ու ներդրումային գործընկերության եւ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության միջեւ: Այդ կապակցությամբ նա կարծիք Է հայտնել, որ համագործակցությունը, մասնավորապես, տեխնիկական ստանդարտների ներդաշնակեցման ոլորտում, կարող Է հիմք դառնալ Միության եւ ստեղծվող գլոբալ գործընկերությունների միջեւ երկխոսության հաստատման համար:
Ռասելի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները գործընկերային հարաբերություններ են հաստատել ԵԱՏՄ-ի երկրների ազգային բիզնեսհանրակցությունների հետ: Մասնավորապես, նա պատմել Է Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության եւ «Գործարար Ռուսաստանի» հետ Գործարար խորհրդի փոխգործակցության մասին: Հանդիպման մասնակիցները նշել են ոչ միայն խոշոր, այլեւ միջին ու փոքր բիզնեսի մակարդակով համագործակցելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործարար շփումները եւ, որպես համագործակցության գործնական ոլորտներից մեկը, նշել են երկխոսությունը տեխնիկական կարգավորման շուրջ: