ՀԱՐՑ. Ծանոթներիցս մեկը դիմել էր Գերմանիայի դեսպանատուն եւ մերժվել, բայց անձնագրում ինչ-որ կնիք կա, որը, չենք հասկանում, ինչ է նշանակում: Խնդրում եմ ասել, թե ինչի համար է այդ կնիքը: Եվ եթե դիմումը մերժվել է, ապա հրավիրողն ի՞նչ կարող է անել այնտեղից (Գերմանիայից):
ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմողի անձնագրում կնիքի առկայությունը նշանակում է, որ Գերմանիայի դեսպանությունը քննել է տվյալ անձի գործը: Այդ կնիքն ազդեցություն չունի Գերմանիայի կամ այլ շենգեն պետության դեսպանությունում հետագա հանձնելիք գործերի որոշման վրա: Վիզայի յուրաքանչյուր գործի քննման ժամանակ հաշվի են առնվում տվյալ պահի հանգամանքները:
Հրավիրողը կարող է, օրինակ, իր կողմից բացատրական գրություն ուղարկել, որն անհրաժեշտ է կցել դիմում-բողոքին: Նա, սակայն, չի կարող անձամբ հետաքրքրվել մերժման պատճառների մասին: Եթե հրավիրողը ցանկանում է անել դա Ձեր փոխարեն, ապա անհրաժեշտ է նրա անունով լիազորագիր տալ, որը նա կներկայացնի իր կողմից գրված դիմում-բողոքի հետ: Լիազորագիրը հատուկ գրելաձեւ չունի: Այն հիմնականում պետք է ներառի դիմողի անձնական տվյալները, կոնկրետ գործի համարը եւ ստորագրված լինի անձամբ դիմողի կողմից: Լիազորագիրը պետք է լինի գերմաներենով կամ անգլերենով:
Հանրապետության դեսպանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջիկայում սպասվելիք Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, ի թիվս այլ հարցերի, կհեշտանա նաեւ շենգենյան երկրներ մեկնելու ընթացակարգը: Իսկ առայժմ շենգենյան երկրներ դյուրացված կարգով կարող են մեկնել մի քանի խմբի ՀՀ քաղաքացիներ, այդ թվում եւ՝ լրագրողներ: