ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աղջիկս 2-րդ կարգի հաշմանդամ է, եւ ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի արտոնություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող դիմորդները:

Լարիսա Բադալյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Վճարովի համակարգ են տեղափոխվում նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ:
Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:
Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ՝ անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ օրենքն այլ բան է սահմանում, բայց իրականությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում: Ուստի համապատասխան վերահսկող մարմինները պարտավոր են ավելի շատ ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին` նկատի ունենալով, որ նրանց թվում տաղանդավոր ուսանողներն ավելի շատ կլինեն:




Լրահոս