ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Երեկ Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 9-րդ տարելիցն էր: Յուրաքանչյուր տարի այդ օրը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն են այցելում ներկա եւ նախկին պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու շարքային քաղաքացիներ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞ր հիվանդությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ երեխայի որդեգրման գործընթացում:

Տիգրանուհի Հակոբյան (30 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի որդեգրման գործընթացում խոչընդոտ են հանդիսանում հետեւյալ հիվանդությունները՝
1. Բոլոր տեսակի հոգեկան խանգարումները
2. Քրոնիկ ալկոհոլիզմ, թմրամոլության եւ թմրամիջոցների չարաշահումը
3. Ոչ հոգեկան խանգարումները, որոնք ուղեկցվում են հաճախակի սրացումներով եւ զուգորդվում են արտահայտված նեւրոտիկ եւ անհատականության փոփոխություններով
4. Մտավոր հաշմանդամությունը
5. Շիզոֆրենիա, շիզոտիպիկ հոգեվիճակ
6. Էպիլեպսիա / անձի դեգրադացիա
7. Տրամադրության կամ աֆեկտիվ խանգարումներ
8. Տուբերկուլյոզի բաց ձեւ
9. Օրգանների եւ համակարգերի հիվանդությունները, որոնք գտնվում են անդառնալի փոփոխությունների փուլում, հաստատուն ֆունկցիոնալ խանգարումներ
10. Սուր վարակիչ հիվանդություններ
11. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ եւ մաշկային հիվանդություններ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ այն ծնողները կամ ընտանիքները, որոնք ի վիճակի չեն երեխային ապահովել նվազագույն կենսական պայմաններով կամ չունեն մշտական բնակության վայր կամ բնակվում են այն պայմաններում, որոնք չեն համապատասխանում սահմանված սանիտարական եւ տեխնիկական պահանջներին, նունպես Հայաստանում չեն կարող երեխա որդեգրել:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ օտարերկրացին ի՞նչ սկզբունքով կարող է ստանալ աշխատանքի թույլտվություն: Եվ խնդրում եմ ասեք, թե նրանց որքա՞ն ժամկետով է տրվում աշխատանքի թույլտվությունը:

Ռիմա Սանթրոսյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Սանթրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտաերկրացու եւ դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման նպատակով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու՝ լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:




Լրահոս