ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Մարտի 28-ին մեկնարկել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ս. Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ: Նա այցի առաջին օրը եղել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում: Սերժ Սարգսյանը եկեղեցու պատվավոր հյուրերի գրքում կատարած գրառման մեջ ընդգծել է հայոց եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը հայապահպանության գործում՝ չափազանց կարեւոր համարելով այդ պատմական առաքելությունը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հայրս եւ մայրս ունեցել են ավանդ՝ յուրաքանչյուրը 50.000-ական ռուբլի: 1999թ. նրանք մահացել են: Որպես ժառանգորդ դիմեցի VTB բանկ, որտեղ ինձ ասացին, որ եթե ես ցանկանում եմ ստանալ իմ ծնողների ավանդը, ապա պետք է նոտարական հաստատումով ճանաչվեմ նրանց առաջնահերթ ժառանգորդ: Պատրաստեցի փաստաթղթերս եւ դիմեցի մեր տարածքային՝ Նոր Նորքի սոցիալական բաժանմունք, որտեղից էլ ինձ տեղեկացրին, որ ես իմ ծնողների մահից հետո պետք է դիմեի սոցապ բաժին եւ ընդգրկվեի «Փարոս» համակարգում: Եվ դա պատճառ դարձավ, որ ինձ մերժեն եւ չտրամադրեն իմ ծնողների թողած ավանդը: Խնդրում եմ պարզաբանել:

Սարգիս Մակարյան (74 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի՝ ավանդատուի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ՝ վճարմամբ, կամ ավանդատուի մահով:
Նույն կարգի 20-րդ կետի համաձայն՝ փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ նրա մահացած ծնողների անվամբ ներդրված ավանդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը ոչ ոք չի կարող ստանալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանված կատեգորիաներին համապատասխան անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային կենտրոն, հաշվառվել, այնտեղից ճշտել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (անհրաժեշտ փաստաթղթերը հիմնականում տեղեկանքն է ԹՁը բանկից, դիմողի անձնագիրը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայության համարանիշը), ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, հաշվառվել սոցիալական աջակցության համապատասխան տարածքային կենտրոնում, ստանալ իրենց հերթական համարը եւ սպասել իրենց հերթին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը ցանկանում է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ապա ի՞նչ պետք է անի նա: Ի՞նչ կարգով է դա տեղի ունենում:

Սիրարփի Նահապետյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է Հայաստանում` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ:
Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
դիմումը, անձնագիրը եւ դրա պատճենը, 35×45 չափի 6 գունավոր լուսանկար, ամուսնության վկայականը (առկայության դեպքում) եւ դրա պատճենը, երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց համար), այլ պետության քաղաքացիություն ստանալու մասին հավաստագիրը, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը բավարարելու դեպքում Հայաստանում վարչությունը, իսկ օտարերկրյա պետությունում դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը անձի կողմից դիմումը տալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, հարցումներ է կատարում համապատասխան մարմիններ:




Լրահոս