ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում մահվան պետական գրանցումը, եւ մոտավորապես ինչ ժամկետներ են սահմանված դրա համար:

Գագիկ Եղոյան (36 տարեկան, առաքիչ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի ոչ ուշ, քան մահը վրա հասնելուց կամ մահացածի դին հայտնաբերելուց հետո՝ եռօրյա ժամկետում: Սակայն մահվան պետական գրանցման սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ մահվան գրանցումը մերժելու համար:
Մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրասենյակ պարտավոր են գրավոր հայտարարել՝
1. բժշկական կամ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունը, եթե մահը վրա է հասել մահացած անձի՝ տվյալ կազմակերպությունում գտնվելու ժամանակ,
2. քրեակատարողական հաստատության ղեկավարը, եթե դատապարտյալի մահը վրա է հասել քրեակատարողական հաստատությունում պատիժը կրելու ժամանակ, կամ նախնական կալանքի վայրի ղեկավարը, եթե կալանավորված անձը մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ,
3. նախաքննության կամ հետաքննության մարմինը, եթե անձի մահվան կապակցությամբ իրականացվում է քննություն, կամ մահվան փաստի հիման վրա, եթե մահացածի անձը հաստատված չէ,
4. զինվորական մասի հրամանատարը, եթե մահը վրա է հասել զինվորական ծառայության ընթացքում:
Մահվան գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի մարմին դիմումը ներկայացնելու օրը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աստված մի արասցե, նման տեղեկություններից օգտվելու կարիք լինի, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է յուրաքանչյուր գործող կարգի գոնե մասամբ ծանոթ լինել:




Լրահոս