ՄՆԱՑԵԼ Է ՓԱՌԸ 3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, որտեղ իր վրդովմունքն է հայտնում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի որոշման կապակցությամբ: Այդ նամակը. մեղմ ասած, սկանդալային է եւ ցույց է տալիս, թե ներկայումս որչափ պառակտված եւ տխուր վիճակում է հայոց հոգեւորականությունը: Այն, որ Ամենայն հայոց կաթողիկոսը Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի վախճանման հանջորդ օրը սգալու փոխարեն Հանրապետության հրապարակում վայելում էր ռուս երգչուհիների մերկոտն ելույթները, արդեն իսկ ցույց տվեց, թե ինչպես է նա վերաբերվում Երուսաղեմի հայոց պատրիարքարանին, եւ առհասարակ` ինչպես է պատկերացնում իր առաքելությունն ու դերը` որպես Ամենայն հայոց հոգեւոր հովվապետ: Գարեգին Բ-ի հասցեին վերջին տարիներին հնչող սուր քննադատությունը գնալով ավելի հաճախակի է դառնում, եւ դրա համար տեսանելի պատճառներն ավելի քան  ծանրակշիռ են: Սկսած նույն Ֆրանսիայի թեմում ծավալվող խայտառակ իրադարձություններով, «սարերի ծայրին կորած» եկեղեցիների հանդեպ նրա վերաբերմունքով, Երեւանում այդ ընթացքում կառուցվող շքեղ նստավայրով, մի շարք կասկածելի օբյեկտների սեփականատեր լինելու մեջ հրապարակվող մեղադրանքներով, ավարտած նրա անհասկանալի ներկայությամբ տարբեր անպատեհ միջոցառումներին: Սակայն Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսի նամակից ակնհայտ է դառնում, որ ամեն ինչ շատ ավելի տխուր է: Մասնավորապես` պատրիարքը նշում է, որ Գարեգին Բ-ն, կարելի է ասել, շանտաժի է ենթարկել Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: «Կարծեմ երբ օդակայանին մեջ,-կարեւոր չեն ներկաները, դուք պահանջեցիք Նորվան սրբազանեն վերահաստատել Տեր Վաչե կոչեցյալ քահանան իր պաշտոնին մեջ` երկիցս կրկնելով` «եթե մինչեւ հուլիսի 1-ը զինք պաշտոնի չկոչես, այլեւս Մայր աթոռի հետ գործ չունես, արդեն ճակատագիրը որոշած էիք»,-նշում է պատրիարքը` այդպիսով ընդգծելով նաեւ, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը ձեւական եւ կամակատար մարմին է: «Սպառնալիքը չի պատշաճիր կրոնականին, նամանավանդ բարձրաստիճան` «Ամենայն հայոց հայրապետին»,-հիշեցնում է պատրիարքը: «Մի՞թե Ձեր Շինարար կաթողիկոսի համբավը իսկապես կուզեք կարգալույծ հռչակվածների շարքը երկարելով ջնջել… ժամանակը ցույց տվեց` կաթողիկոսի համար էականն ու հետաքրքրողը արտաքինն ու նյութականն է»: Պատրիարքը նաեւ հիշեցնում է, թե ինչպես է Գարեգին Բ-ն ահաբեկել իր կամակատարը դառնալ չցանկացողներին` սպառնալով նրանց կարգալույծ անել: Մայր աթոռը կարիք ունի մաքրակրոն եկեղեցականների եւ ոչ թե գարշապար լիզողների` վերջում ամփոփում է նամակագիրը` տեղեկացնելով, որ չի մասնակցելու սեպտեմբերի 21-28-ը կայանալիք Եպիսկոպոսական ժողովին: Փաստորեն, Գարեգին Բ-ի գործունեության արդյունքում հայ եկեղեցու նվիրապետական աթոռների քառամիասնությունը լուրջ ճեղքվածք տվեց:




Լրահոս