ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ տան իմ մասնաբաժինը նվիրատվություն կատարել իմ հարազատներին՝ հորեղբորս ընտանիքին: Ուզում եմ իմանալ, թե որ բաժնից պետք է սկսվի այդ գործընթացը: Ո՞ւր պետք է դիմեմ, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնեմ եւ ինչքա՞ն մուծումներ կատարեմ:

Հովհաննես Տոնոյան (ք. Երեւան, Ոսկանյան 45)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) Անշարժ գույքի նկատմամբ միասնական տեղեկանք ստանալուց հետո քաղաքացին կարող է դիմել կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքը, որտեղ եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 48-51-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ ստորագրությունների իսկությունն ի պաշտոնե ճանաչելու լիազորություն ունեցող համապատասխան աշխատակցի կողմից կկազմվի նվիրատվության պայմանագիր (քաղաքացին կարող է նաեւ ինքը ներկայացնել պայմանագիրը, որը պետք է բավարարի նշված օրենքի 48-51-րդ հոդվածների պահանջներին): Նվիրատվության պայմանագրի կազմման եւ ստորագրության իսկության ճանաչման համար վճար նախատեսված չէ, իսկ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար, նշված օրենքի 73-րդ հոդվ. պահանջների համաձայն, նախատեսված է 25.000 ՀՀ դրամ պետգրանցման վճար (պետական գրանցման վճարների մասով արտոնություններ ունենալու դեպքում նշված օրենքի 75-րդ հոդվ. պահանջների համաձայն՝ սահմանված վճարը գանձվում է 50%-ի չափով), ինչպես նաեւ՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետի պահանջների համաձայն՝ 20.000 ՀՀ դրամ վճար:
Եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված է քաղաքացու ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, ապա տվյալ դեպքում նվիրատվության պայմանագիրը պետք է կնքվի նոտարական կարգով:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այս եւ նմանատիպ գործարքներ կատարելու համար քաղաքացիները պետք է ունենան որոշակի գումար, որպեսզի կարողանան կատարել պետական մուծումները եւ ստանան իրենց անհրաժեշտ պայմանագիրը:




Լրահոս