ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Տեղյակ եմ, որ ՀՀ քաղաքացի դառնալու համար սահմանված է ժամկետ, ըստ որի՝ ծանուցագիր ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, քաղաքացին պետք է անպայման գա Հայաստան՝ ստանալու իր անձնագիրը: Կարծում եմ, որ սա որոշակի բարդություններ է ստեղծում: Հնարավո՞ր չէ վերանայել եւ փոփոխություններ կատարել:

Անուշ Մկրտչյան (47 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկքաղաքացիության ինստիտուտը մեր երկրում նորություն է, եւ դա չի արվել որեւէ մեկին անհանգստություն պատճառելու նպատակով: Այս հարցերը ՀՀ սփյուռքի նախարարությունն ուսումնասիրել է ոստիկանության ու անձնագրային եւ վիզաների վարչության հետ, որովհետեւ փաստաթղթերի ստեղծման եւ տրամադրման հիմնական կրողը կառավարությանը կից ՀՀ ոստիկանությունն է: Նպատակահարմար է, որ ՀՀ քաղաքացիություն ստացողը գոնե մեկ անգամ գա հայրենիք, հատկապես եթե ցանկանում է այդ երկրի քաղաքացին դառնալ: Անձնագիրն էլ պետք է ստանա ՀՀ-ում եւ ուրիշ որեւէ տեղից ստանալ չի կարող: Ուրիշ խնդիր է, որ անձնագիր ստանալու համար սահմանված 30 օրը բավական կարճ ժամանակահատված է՝ հաշվի առնելով, որ մարդը կարող է գործեր ունենալ, կարող է հիվանդ լինել, երկրում չլինել եւ այլն: ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց եւ այս արգելքը նույնպես վերացվեց: Այսպիսով՝ քաղաքացին կարող է ստանալ իր անձնագիրը, երբ իրեն է հարմար, եթե ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումից հետո նրան շնորհվել է երկքաղաքացիություն եւ տասնօրյա ժամկետում ծանուցվել այդ մասին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ գոնե այդ ժամկետային արգելքն այլեւս չի գործում, բայց այլ խնդիր է, որ վերջին ժամանակահատվածում հատկապես այս հարցով դիմողների թիվը նվազել է: Ցավոք, ոչ մի գնացող հետդարձի մասին մտածել անգամ չի ուզում:




Լրահոս