ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է 67 համարի ավտոբուսում

Այս ավտոբուսի վարորդը իր ուղեւորներին հորդորում է պահպանել մաքրության կանոնները: «Ավտոբուսում աղբ թափելը խոզություն է» խորագրին, հուսանք, շատերը կհետեւեն:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ ստանալու իմ ամուսնու ավանդը: Նա մահացել է, բայց մինչ այդ հաշվառված էր, որպեսզի ստանար իմ գումարը:

Անդրուշ Դավթյան (Գեղարքունիքի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դավթյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգի 20-րդ կետի՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):
Տեղեկացնում ենք, որ էլեկտրոնային դիմումում որպես դիմումատու նշված Անդրուշ Դավթյանը մահացել է դեռեւս 08.05.2009թ.:
Միաժամանակ հայտնում եմ, որ եթե ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն՝ ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
Քանի որ քաղաքացի Անդրուշ Դավթյանի կինը՝ Հայկանուշ Դավթյանը, 1952թ. ծնված անձ է, հետեւաբար չի կարող օգտվել իր ամուսնու՝ Անդրուշ Դավթյանի ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումը իրենից ներկայացնում է դրամական օգնություն սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որո՞նք են օտարերկրյա ներդրումների տեսակները ՀՀ-ում:

Լուիզա Մնացականյան (59 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա ներդրողները կարող են ՀՀ տարածքում ներդրումներ իրականացնել՝
ա) արտարժույթով, արժութային այլ արժեքներով, ՀՀ ազգային դրամով.
բ) շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ եւ նյութական այլ արժեքներ) եւ դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.
գ) բաժնետոմսերով, պարտատոմսերով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով.
դ) դրամական պահանջների ձեւով եւ պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով.
ե) արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.
զ) ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաեւ բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշտական կամ շահագործման իրավունքով.
է) վճարովի ծառայություններով.
ը) ՀՀ օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:
Սահմանված տեսակների օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրյա ներդրողները պաշտպանված են կառավարության անիրավական գործողությունների արդյունք հանդիսացող վնասներից, կամ կառավարության անհարկի գործողություններից: Ի դեպ, ներդրողներին երաշխավորվում է նաեւ շահույթները եւ միջոցները ազատ կերպով արտահանելու իրավունք:




Լրահոս