ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրս իր տունը կտակել է փոքր եղբորս: Կտակի պահանջի համաձայն՝ եղբայրս տանը միայն ապրելու իրավունք ունի, իսկ վաճառելու դեպքում այն պետք է բաժանվի 4 երեխաներին հավասար բաժիններով: Եղբայրս, ում կտակել են բնակարանը, արդեն տասը տարի է՝ ՀՀ-ում չի ապրում: Ըստ կտակի՝ տունը վաճառելու դեպքում մենք մեր մասնաբաժինները կարո՞ղ ենք ստանալ, թե՞ ոչ:

Մհեր Պետրոսյան (49 տարեկան, դարբին)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:
Նույն օրենսգրքի 1196-րդ հոդվածի համաձայն՝ երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները, եւ դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որեւէ մեկին պատկանելու մասին:
1199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ: Բոլոր այս իրավական ակտերի դրույթների մեջբերումները հուշում են, որ բնակարանի վաճառքի դեպքում դուք ձեր բաժինները կստանաք հավասար չափով:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ մեզ դիմած քաղաքացին կարող է հանգիստ պահանջել տան իր մասնաբաժինը: Չնայած, ելնելով երկրի վատթարացող սոցիալական վիճակից, հաճախ են պատահում դեպքեր, երբ հարազատները մի կտոր հողատարածքի համար դառնում են թշնամիներ:




Լրահոս