Բունդեսթագը հիշեցրեց Թուրքիային հարյուրամյա վաղեմության իրադարձությունների մասին, գրում է Deutsche Welle-ի սյունակագիր Քրիստոֆ Շտրակը: Միայն սև անցյալի մասին հիշողությունը թույլ կտա պայծառ ապագա կառուցել:
Հրեական իմասությունն ասում է. «Մոռանալու ցանկությունը երկարացնում է աքսորը, իսկ մեղքը քավելու գաղտինքը թաքվնած է հիշողության մեջ»: ԳԴՀ նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերը շեշտը դրեց այդ արտահայտության վրա իր անմոռանալի ելույթում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 40-ամյակին:
Քրիստոֆ Շտրակը գրում է, որ արդեն երկար տարիներ գերմանական խորհրդարանը զբաղվում է 1915/16թթ. իրադարձությունների ուսումնասիրմամբ: 2015թ. ապրիլին այդ հարցով քվեարկությունը տեղափոխվեց ավելի քան 12 ամիս՝ հունիսի 2: Եվ «ցեղասպանություն» եզրույթը հայտնվեց գերմանական խորհրդարանին ուղղված՝ կուսակցությունների ուղերձում:
«Գերմանական խորհրդարանը պատմական հիշողության պահպանման միջոցով ցանկանում է հասնել իրավիճակի կարգավորմանը: 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման մասին արձանագրությունը: Այդ իրադարձությունը գնահատվում է որպես պատմականորեն լարված հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ: Եվ Բունդեսթագը կողմ է երկու երկրների հարաբերություններում նոր էջ բացելուն»,- ասվում է պարբերականի հոդվածում:
Deutsche Welle-ի սյունակագիրը նշում է նաև, որ Բունդեսթագի որոշումն «արտաքին քաղաքականության համար ոչ բարենպաստ պահին» կայացավ: Խոսքը հաղորդավոր Յան Բեմերմանի հետ կապված դեպքի (վիրավորական բանաստեղծություն էր հղել Էրդողանին), փախստականների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնագրի, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ում առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագրի մասին է: