Ո՞Ր ՊԱՅՔԱՐՆ Է ԱՌԱՎԵԼ ԱԶՆԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ քաղաքացիական ակտիվիստ աշխատելն այսօր բավական ձեռնտու գործ է, այլապես որոշ ակտիվիստներ իրենց պատեպատ չէին տա եւ ամեն առիթով աղմուկ չէին ստեղծի ինչ-որ մարդկանց աչքին երեւալու համար: Ու արդեն աներկբա է, որ այսօր ակտիվիստները երկու խմբի են բաժանվել` ազնիվ ու անազնիվ: Հավանաբար, այս իրավիճակը զգալով, ակտիվիստներին քննադատեց նախկին դատավոր, ընդդիմադիր Պարգեւ Օհանյանը՝ խորհուրդ տալով «մեռած հուշարձանների»՝ Փակ շուկայի համար պայքարելու փոխարեն հուշարձան դարձող մեր քաղաքների, գյուղերի, ծխացող տների համար պայքարել: Երեկ էլ համացանցը ողողված էր կարծիքներով, թե օրեցօր ի հայտ են գալիս մարդիկ, որոնք, գրանտներ ու անհասկանալի հանձնարարություններ ստանալով, փորձում են երկրում անազնիվ ընդվզումներ հրահրել այս կամ այն երեւույթի դեմ՝ արժեզրկելով անգամ «պայքար» բառի իմաստը:
Նկատենք, որ պայքարի առաջամարտիկների մասին առաջին կասկածները բարձրաձայնվեցին լուսանկարի տեսքով, երբ Փակ շուկայի վրա նույնքան կասկածելի մարդկանց կողմից փակցվեցին Նախախորհրդարանի անդամներ Կարո Եղնուկյանի եւ Գարեգին Չուքասզյանի նկարներով պաստառները՝ «գրանտակերներ, օտարերկրյա լրտեսներ եւ մասոն» որակումներով: Թե որքանով են հիմնավոր այս պնդումները, դժվար է ասել, միայն փաստ է, որ Գ. Չուքասզյանը նախկինում աշխատել է «գրանտներ տվող» հայտնի «Սորոս» հիմնադրամում, իսկ Եղնուկյանն էլ սկսեց հանրության աչքին երեւալ որպես Պարույր Հայրիկյանի մտերիմ: Ինչպե՞ս են այս հասարակական քննադատությունները մեկնաբանում «գրանտակերներ, օտարերկրյա լրտեսներ եւ մասոն» որակմանն արժանացածները: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Կ. Եղնուկյանի հետ, ով ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ հասարակությունը վատ կարծիք ունի, իսկ ո՞վ է քննադատում, միայն վարձկանները…»:




Լրահոս