Բրիտանիան լուրջ երկընտրանքի առաջ է կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Գալստյանն, անդրադառնալով ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու որոշմանը, որն հաստատվել էր հանրաքվեով, նշեց, որ այն պարտադիր ուժ չունի և որպեսզի Միացյալ Թագավորությունը դուրս գա ԵՄ–ի կազմից, ապա Խորհրդարանը պետք է ընդունի համապատասխան օրենք. «Քանի որ հանրաքվեի արդյունքների համաձայն, բրիտանական հանրությունը «կիսվել» է մնալ–չմնալու հարցում, երկու ճամբարների առաջնորդների համար էլ ծանր ժամանակներ են սպասվում»։

Քաղաքագետը նշեց, որ եթե որոշում կայացվի ԵՄ կազմում մնալն, ապա դա լուրջ հարված կլինի ժողովրդավարությանը, իսկ հակառակը կբերի տարածքային ամբողջականության խնդիրների  ի հայտ գալուն. «Մնալու կողմնակից իշխող պահպանողականները չեն կարող հաշվի չառնել հանրաքվեի ընդհանուր և էթնոտարածքային արդյունքները։
Եթե որոշեն մնալ, ապա դուրս գալուն կողմնակից ծայրահեղ եվրասկեպտիկ–պահպանողականների գլխավորությամբ, «կնվիրեն» ահռելի թվով հետևորդներ։
Եթե որոշեն դուրս գալ, ապա Հս․ Իռլանդիային ու Շոտլանդիային կտան հրաշալի քաղաքական պատճառ՝ ՄԲ–ից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու համար, ըստ որում՝ Հս․ Իռլանդիայի համար դա կլինի նաև Մայր Իռլանդիայի հետ վերամիավորվելու հարցն արթնացնելու հիանալի հնարավորություն»։

Լիլիթ Շաբոյան




Լրահոս