ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչի՞ հիման վրա է իրականացվում մարդու բժշկասոցիալական փորձաքննությունը: Եվ եթե անձը, իր առողջական վիճակից ելնելով, չի կարողանում ներկայանալ տարածքային մարմին, ապա ինչպե՞ս է իրականացվում նրա բժշկասոցիալական փորձաքննությունը:

Համեստ Միրզոյան (48 տարեկան, դասախոս)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված՝ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձեւ): Հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում՝ ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հավանաբար շատերն են բախվել նմանատիպ հարցերի հետ եւ կանգնել դժվարությունների առջեւ: Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189.753 անձ, որոնցից 8148-ը երեխաներ են: Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության 6%-ը:




Լրահոս