Բուքմեյքերները մարդկանց դրդում են խաղամոլության. կամ պետք է արգելել կամ խստացնել պահանջները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երևանում գործող բազմաթիվ խաղատների ու նմանօրինակ հաստատությունների` օրենսդրությամբ արգելման և քաղաքից դուրս տեղակայելու որոշումից հետո Երևանից դուրս բերվեցին խաղատները և տեղակայվեցին մայրաքաղաքի մերձակայքում: Սակայն դրա փոխարեն սկսեցին աճել բուքմեյքերական կետերի քանակը: Վերջիններս իրենց վնասակարությամբ, կարելի է ասել, ոչնչով չեն զիջում խաղատներին և նպաստում են մարդկանց խաղամոլությանը:

Բիզնեսի այս տեսակը վերջերս մեծ առաջընթաց է ապրել մեր երկրում և դրա վառ ապացույցն այդ գրասենյակների օրեցօր բացվող կետերն են ու դրանց` ինտերնետային տարբերակների առաջացումը:  Այսօրվա դրությամբ Հայաստանում վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման լիցենզիա ունի չորս ընկերություն։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, որն էլ նրանց լիցենզիա տրամադրողն է: Վիվառո Բեթինգ»-ը (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ը (Europefootball), «Ինտեր Լոտո»-ն (TotoGaming) և  «Գուդվին-Բետ»-ը (GoodWin):

Որոշ պետություններում խաղադրույք կատարելն ընդհանրապես արգելվում է: Այսպես, լիովին արգելված է բուքմեյքերների գործունեությունը Ուկրաինայում, Հնդկաստանում հնարավոր է խաղադրույք կատարել միայն ձիարշավի վրա, իսկ Չինաստանում բուքմեյքերները գործում են միայն Մակաոյում: Հետաքրքիր է սակայն, որ բուքմեյքերները կարող են օգուտ տալ սպորտին, ինչը մեզ մոտ ևս բացակայում է: 2014-ի աշնանը ռուսական Դումա էր ներկայացվել մի օրինագիծ, որի համաձայն բուքմեյքերական գրասենյակները եկամուտի 10 տոկոսը պետք է տրամադրեն սպորտի զարգացմանը. նման փորձն արդեն գործում է որոշ երկրներում:

Օրինակ Հունաստանում բուքմեյքերներն ակտիվորեն ֆինանսավորում են տեղական ֆուտբոլը և բասկետբոլը, նույն իրավիճակն է նաև Իսրայելում: Մասնավորապես, իսրայելական ֆուտբոլային ակումբները տարեկան 500-ից 600 հազար եվրո են ստանում բուքմեյքերներից: Հայաստանում կամ առհասարակ պետք է արգելվի նման ընկերությունների գործունեությունը կամ պետք է պետության կողմից պահանջները խստացվեն բուքմեյքերների եկամուտի մի մասի ներգրավվեն սպորտի զարգացման մեջ:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս