Հայաստանի հարցը կախված է Մոսկվայից և Վաշինգտոնից. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան – Ադրբեջան հանդիպումների, նրանց հետագա քայլերի, և Հայաստանի դիրքորոշման մասին ArmLur.am-ը զրուցեց  քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Իրոք նկատելի են այդ գործընթացները և նկատելի է, որ այդ գործընթացների արագացումը նպաստում է միջնորդ անդամ երկրներին, որոնց հետ անցկացնում են Հայսատանի խորհրդական ընտրությունները: Բնականաբար տեղի է ունենալու քաղաքական, կառավարման համակարգի փոփոխություն, և միջնորդ երկրները չեն ցանկանում զրոյից սկսել: Այդ իսկ պահանջով այս հանդիպումները արագանում են ոչ ինքնանպատակ, այլև բավարար խոսում են, որ պետք է ինչ-որ մի փաստաթուղթ ընդունվի երկու կողմերի կողմից և պետք է դառնա հետագա բանակցությունների համար հիմք: Եվ հիմա այդ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Կարծում եմ դա արդեն իսկ տեսանելի է»:

Իսկ թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ կամ ինչ է լինելու Հայասատնի հետ,  քաղաքագետն այս մասով ասաց, որ ոչինչ գուշակել չեն կարող այդ հանդիպումներից: Այս պահի դրությամբ կա Ադրբեջան, թուլացող Հայսատան և ապրիլյան պատերազում հաղթանակ տարած Ադրբեջան: «Այդ հանգամանքը չենք կարող աչքաթող անել: Պատահական չէ, որ ՌԴ և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում առաջինը խոսում են Լեռնային Ղարաբաղի խնդրից: Երկու կողմերն էլ հաշվի առնելով որ Լեռնային Ղարաբաղի հարցը բավականին կարևոր հարց է Հարավային Կովկասում շարունակելու համար: Բնականաբար երկու կողմներն էլ ձգտում են արագացնել այդ գործընթացը և լուծում ապահովվել»-հավելեց Արմեն Բադալյանը:

Քաղաքագետի գնահատմամաբ ՝ Հայաստանի հարցի լուծումը կախված չէ Հայսատանի հասարակությունից, առավելևս Հայաստանի իշխանությունից: Հայաստանի հարցի լուծումը կախված է Մոսկվայից և Վաշինգտոնից:

Լիդա Եղիազարյան




Լրահոս