ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում արտոնագրային վճար կոչվածը: Եվ ընդհանրապես ովքե՞ր կարող են համարվել արտոնագրային վճար վճարողներ:

Լեւոն Հարությունյան (43 տարեկան, մեխանիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել՝
ա. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով: Ըստ այդմ՝ արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը: Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:    
բ. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով: Այդ հոդվածի համաձայն՝ արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով եւ ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ) համար եկամտահարկին եւ իրավաբանական անձի համար շահութահարկին եւ (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ՝ ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր եւ անհատույց վճար է:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտոնագրային վճարը ՀՀ-ում կարծես թե նոր ընդունված վճար է, որը կարգավորում է արտոնագրային վճարի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում վճարողների շրջանակը, արտոնագրային վճարի չափը եւ վճարման կարգը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սա էլ միտված է միջին եւ մանր ձեռնարկատիրություն իրականացնող անձանց գործունեությունը էլ ավելի բարդացնելուն:




Լրահոս