Թուրքիայում արտակարգ իրավիճակ է: Մայրաքաղաք Անկարայում կրակոցներ են հնչել, քաղաքի երկնքով ռազմական օդանավեր և ուղղաթիռներ են թռչում: Ռազմական ուղղաթիռը կրակ էր բացել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության շենքի շրջանում անհայտ թիրախի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է DHA գործակալությունը:
Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը փակել էր Ստամբուլի ասիական հատվածը եվրոպականին կապող Բոսֆորի նեղուցի կամուրջը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինվորականների մի խումբ հեղաշրջման փորձ է կատարել: Ավելի ուշ զինվորականները հայտարարել են իշխանության գրավման մասին: