Հոկտեմբերի 23_ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում Արեւելյան գործընկերության անդամ երկրների տարածքներում հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին հիշեցումները, մասնավորապես` Ղարաբաղի հետ կապված ոչ հայանպաստ ձեւակերպումները Հայաստանում գնահատվեցին որպես պատասխան Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի շրջադարձայնի որոշման: Այդ բանաձեւում ՄԱԿ_ի 4 հակահայկական բանաձեւերի հիշատակումը, բնականաբար, պատահական չէր: Առավել եւս, որ Արեւելյան գործընկերության երկրներից Վրաստանի եւ Մոլդովայի տարածքում առկա հակամարտությունների կարգավորման սկզբունքներին անդրադարձ չկար: Իսկ ահա Ղարաբաղի հետ կապված` բանաձեւում հստակ նշված է. «ԼՂ հակամարտության լուծումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերին եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին` ամրագրված 2009 թվականի Լ’Աքվիլայի համատեղ հայտարարությամբ»: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի բանաձեւերով կոչ է արվում «հայկական զորքերը դուրս բերել Քելբաջարի, Աղդամի եւ մյուս «օկուպացված» տարածքներից»: Հայաստանի իշխանությունները շտապեցին հիշեցնել, որ Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւում տեղ գտած մոտեցումները հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը, եւ որ Եվախորհրդարանի այս բանաձեւը Հայաստանի համար իրավական ուժ չունի: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ սա եվրոպական կառույցներում ոչ հայանպաստ զարգացումների մեկնարկն է միայն, որը, ըստ ամենայնի, առաջիկայում էլ ավելի գործուն դրսեւորումներ կունենա` ներառելով ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Ցեղասպանության ճանաչման, հայկական միգրանտների եւ այլ հարցեր: Այս իրավիճակում գործունեության բարենպաստ դաշտ կբացվի ադրբեջանական եւ թուրքական լոբբիստական կազմակերպությունների համար, որոնք, ի դեպ, գնալով ավելի են ակտիվացնում իրենց ներկայությունը եվրոպական կառույցներում:
Սակայն այս ամենից զատ, Եվրախորհրդարանի նշված բանաձեւում հակամարտությունների կարգավորման հիշատակումը մեկ այլ կարեւոր ուղերձ էր պարունակում: Այս ողջ ընթացքում, փաստորեն, առաջին անգամ հստակ արձանագրվեց, որ Արեւելյան գործընկերության անդամ մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքի զավթումը խախտում է գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները: Եվ հաշվի առնելով որպես կարգավորման հիմք հիշատակված ՄԱԿ-ի 4 բանաձեւերի բովանդակությունը, ըստ որի Հայաստանը «զավթել է» ադրբեջանական տարածքները, ստացում է, որ ղարաբաղյան հակամարտության ոչ հայանպաստ կարգավորումը Եվրամիության կողմից դիտվում էր որպես անդամակցության նախապայման: Ահա այս մոտեցումները հաշվի առնելով` լուրջ հարցադրում է առաջանում. արդյոք Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր սեպտեմբերի 3-ին այլ որոշում կայացնել:
ՉԷՐ ԿԱՐՈՂ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ