«Արդշինբանկ»-ի տիրապետության տակ գտնվող «Վանաձոր ՋԷԿ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վանաձոր ՋԷԿ»-ի աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել գործարանի տարածքում` պահանջելով իրենց 2011թ-ի 4 ամսվա և 2016թ-ի 4 ամսվա իրենց հասանելիք աշխատավարձերը՝ վերջնահաշվարկների հետ միասին:

«Վանաձոր ՋԷԿ»-ի աշխատակիցները ArmLur.am-ին հայտնեցին, որ 4 ամսվա աշխատավարձի պարտքը առաջացել է «Ռեջիոն էներջի» ընկերության կողմից ածխածսնային վառելիքով էներգիաս ստանալու փորձերի հետեւանքով:

1

Նշենք, որ այդ փորձերն իրականացվել են 2010 -11 թվականներին, սակայն այդ ծրագիրը կյանքի չի կոչվել ոչ արդյունավետ արտադրանքի պատճառով, ինչի արդյունքում գործարանը աշխատավարձի պարտք է կուտակել շուրջ 153 աշխատակիցների՝ 130 մլն դրամ գումարի չափով, որից միայն մայր գումարը կազմում է 63 մլն դրամ, մնացածը՝ տույժ-տուգանքներ են:

Աշխատակիցների մեծ մասը դիմել են վարչական դատարան, դատարանը բավարարել է աշխատակիցների պահանջը, կայացվել է վճիռ ի օգուտ աշխատակիցների, վճիռը վաղուցվանից գտնվում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, բայց նույնիսկ այս պարագայում գործարանը հրաժարվում է վճարել պարտքերը: Ներկայումս ստեղծվել է լուծարային հանձնաժողով: Իսկ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն էլ ՋԷԿ-ի շուրջ 52 աշխատակցի ունի չվճարած աշխատավարձի պարտք, որոնք կուտակվել են ընթացիկ տարվա մարտից մինչև հուլիսի մեկը:

6

«51 տարի աշխատել եմ գործարանում, իմ 2011 թվի աշխատավարձը 5 ամսվա ՝ 563 հազար դրամ, մնացել է օդում, չեն վճարում, կինս մահացել է, գերեզմանը չեմ կարողանում սարքել: Խեղճ կինս էլ ինձ հետ հավասար աշխատել է, մարդ կա ցամաք հացի փող չունի, ամեն անգամ գալիս ենք, հավաքվում, բայց վերջում էլի մեր «կոտրած տաշտակի» առաջ ենք կանգնում»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց գործարանի աշխատակիցներից Վարդան Նազարյանը; Ըստ աշխատակցի` իրենք անգամ չեն կարողանում հասկանալ, թե ով պետք է իրեnց պարտքերը վճարի, ինչու չի արվում և վերջապես երբ կվճարվի:

5
«Տնօրեն էլ կա, հաշվապահ էլ, ամեն ինչ էլ կա, բայց թե ով պետք է վճարի՝ չգիտենք, ոչ մեկ վիզ չի վերցնում մեր աշխատավարձը վճարի»,-մեզ հետ զրույցում հայտնեց գործարանում տարբեր աշխատանքներ կատարած աշխատակից Վեսմիր Պողոսյանը: Խնդրի լուծումը աշխատակիցը տեսնում է բողոքի ցույցեր կազմակերպելով. «Մնում է կառավարությանը ու պրեզիդենտին հասցնենք մի այնպիսի վիճակի, որ նա ստիպված լինի մեր հարցերով զբաղվել, մեզ ստիպում են, որ տեռոր անենք իշխանության ու կառավարության նկատմամբ, որ գոնե այս կերպ ուշադրություն հրավիրենք մեզ վրա»:

13918951_1258175007555881_1293474802_o

Սեդրակ Խաչատրյանը մեկն է այն աշխատակիցներից, ում գործարանը պարտք է: Նա ևս դիմել է դատարան, դատարանը բավարարել է նրա հայցը. «Դատը շահելենք, բայց մեջն ինչ կա, որ փողերը չեն տալիս, դատական կատարածուները չեն կարողանում վերցնել ու վերադարձնել մեզ մեր հասանելիք գումարը, որովհետև մեխի գլխին հնարավոր չէ բռունցքով տալ, իսկ էդ մեխը կառավարությունն է»,-ասաց նա:

13681915_1258175004222548_618750983_o

«Վանաձոր ՋԷԿ»-ի նախկին տնօրեն Էդիկ Հունանյանի փոխանցմամբ, աշխատակիցների բողոքն արդարացված է, իսկ թե ով պետք է վճարի կուտակված պարտքերը՝ տնօրենն ինքը ևս չգիտի, չնայած լուծման ուղիներ շատ կան, պարզապես քայլեր պետք է ձեռնարկի իշխանութունը: «Իրենց գումարի պահանջով դիմել են դատարան, դատը շահել են ու գործը գնացել է ԴԱՀԿ, բայց սայլը տեղից չի շարժվում: Մարդիկ չգիտեն ում դիմեն, իմ համոմզմամբ՝ խնդրին լուծում տվողը սեփականատերն է և կառավարությունը: Գործարանը ներկայումս կրկին դրված է լուծարման»,- հայտնեց նախկին տնօրեն Էդիկ Հունանյանը:

Հավելենք, որ ներկայումս գործարանը Արդշինբանկի սեփականությունն է:




Լրահոս