Մտածե՞լ եք, թե ինչու են մարզիկները, ովքեր Օլիմպիական ոսկի նվաճել, հաճախ հայտնվում մեդալներն ատամների արանքում լուսանկարներով: Միգուցե դա ինչ-որ մարզական ավանդո՞ւյթ է: Կամ նրանք վախենում են, որ կազմակերպիչները կխաբեն և ոսկի չեն շնորհի: Կամ նրանց օրգանիզմում մետաղի պակաս կա:
2010թ. Դևիդ Մելլերը, ով Գերմանիայի համար «արծաթ» էր նվաճել, այնպես էր կծել իր մեդալը, որ կոտրել էր ատամը: Պարզվում է, որ լուսանկարիչները խնդրել են նրան լուսանկարվել մեդալը ատամների արանքը: Մարզիկը փորձել է, ինչպես կարողացել է:
Պարզվում է, որ մեդալը կծելը լուսանկարիչների գաղափարն է եղել:
Ամեն դեպքում, մարզիկները ուրախ են կատարել լուսանկարիչների հրահանգները: Նրանց համար դա կյանքում ամենաերջանիկ և ամենավառ պահն է:
1912թ. օլիմպիական ոսկիները մաքուր ոսկուց չեն պատրաստվում. 93%-ով դրանք արծաթ են, 6%-ով՝ պղինձ, և միայն 1 – 1,3% -ով՝ ոսկի:
Մարզիկներից շատերը հրաժարվում են այդ ավանդույթից և միայն համբուրում իրենց մեդալները: