ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաք Երեւանում

Արագաչափ սարքերից ու տեսախցիկներից դժգոհությունը ահա թե ինչ մակարդակի է հասել: Անկասկած, եթե ոչ բոլոր վարորդների, ապա նրանց ճնշող մեծամասնության սրտով են մեքենայի վրա գրված բառերը:

 

 

 
ՀԱՐՑ. Տարիներ առաջ վաճառել եմ ավտոտրանսպորտային միջոցս, սակայն, որպես մեքենայի սեփականատեր, ոստիկանությունից ակտեր եմ ստանում: Խնդրում եմ ասեք` ես ի՞նչ կարող եմ անել այս թյուրիմացությունը շտկելու համար:

Արայիկ Գեւորգյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հավանաբար, Դուք պատշաճ կարգով չեք ձեւակերպել առքուվաճառքի պայմանագիրը: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է գտնել տրանսպորտային միջոցի փաստացի գնորդին՝ տրանսպորտային միջոցի օտարման գործարքը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում պատշաճ ձեւակերպելու համար, իսկ եթե այդ անձին հնարավոր չէ գտնել, ապա գրավոր դիմել ճանապարհային ոստիկանություն: Միեւնույն ժամական նշենք, որ բյուրոն այս հարցով կարող է աջակցել Ձեզ՝ ուղղորդելով այն ապահովագրական ընկերություն, որտեղ կնքվել է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-oրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված լինելու դեպքում, հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի:

 

 

 
ՀԱՐՑ. Ծնողներս վաղուց ամուսնալուծվել են, հայրս ճշտապահորեն մուծել է ապրուստադրամը: Երբ ես բյուջետային հիմունքներով ընդունվեցի համալսարանի առկա բաժին, հայրս շարունակում էր վճարել: Չափահասությունից հետո վճարեց եւս մեկուկես տարի, սակայն վերջերս հաշվապահությունում հայտնեցին, որ ես այլեւս չեմ ստանում ապրուստադրամ: Խնդրում եմ ասեք` արդյո՞ք հայրս իրավունք ունի հրաժարվել ապրուստադրամը վճարելուց:

Սիլվա Իսոյան (24 տարեկան,բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Ծնողները կարող են նաեւ պարտադրվել պահել երեխաներին չափահասությունից հետո, եթե ապրուստադրամը վճարում են ՀՀ ԸՕ 15-րդ գլխին համապատասխան ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնության հիման վրա: Ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնագրով հաստատված ապրուստադրամային պարտականությունները, ի տարբերություն ընդհանուր կանոնի, ավարտվում են ոչ թե երեխայի չափահասությունից, այլ այդ համաձայնագրով հաստատված ժամկետի ավարտից հետո:
Այսպիսով` Ձեր հայրը կարող է պարտադրվել ապրուստադրամ վճարել Ձեր պահման համար, եթե նա ապրուստադրամ է վճարում` համաձայն ապրուստադրամի վճարման վերաբերյալ համաձայնագրի, որի ժամկետը դեռեւս չի ավարտվել, կամ էլ եթե Դուք անաշխատունակ եք եւ օգնության կարիք ունեք:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ծնողների եւ զավակների միջեւ ալիմենտ վճարելու մասին համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը դատարանը որոշում է կայուն դրամական գումարով, որը ենթակա է վճարման ամեն ամիս` ելնելով կողմերի նյութական եւ ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի այլ շահերից:




Լրահոս