ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պարզաբանում է ներկայացրել կապված «Ժողովուրդ» օրաթերթի 2016թ. օգոստոսի 24-ի համարում հրապարակված հոդվածի հետ:
««Ժողովուրդ» օրաթերթի հարգելի խմբագիր,
Ձեր օրաթերթի 2016թ. օգոստոսի 24-ի համարում հրապարակված փոխխմբագիր Վ. Հովակիմյանի իմ անձին վերաբերող նյութերի վերաբերյալ ցանկանում եմ ներկայացնել որոշ նկատառումներ և պարզաբանումներ:
Մեր օրերում մամուլի միջոցները հաճախ սենսացիայի քաղաքականություն են որդեգրում և բացարձակապես անտեսվում է հրապարակումների արժանահավատությունը: Իմ խորին համոզմամբ ՝դա վկայում է մասնագիտական թերարժեքության ու մակարդակի բացակայության մասին, և չէի ուզենա, որ Ձեր լրատվամիջոցը աչքի ընկներ նման գործելաոճով:
Ընթերցողը պարտավոր չէ և ժամանակ ու հնարավորություն չունի ճշտելու Ձեր ներկայացրած փաստերի համապատասխանությունը իրականությանը և օգտվելով այդ հանգամանքից՝ Դուք ներկայացնում կամ, որ ավելի վատ է, միտումնավոր չեք ներկայացնում կամ թերի եք ներկայացնում թվերն ու փաստերը, որի արդյունքում տեղեկատվությունը վերածվում է ապատեղեկատվության կամ կանխակալ մոտեցման:
Այնպիսի տպավորություն է, որ նյութի հարգարժան հեղինակի համար իր հրապարակման ամենակարևոր բառը «միլիոնն» է կամ«միլիարդը», որը պիտի ոլորտի մանրամասներին ոչ ծանոթ ընթերցողի վրա տպավորություն թողնի: Իրականության մեջ մեր երկրի ճանապարհաշինական ընկերություններից յուրաքանչյուրի համար դրանք շատ փոքր թվեր են: Իսկապես, ճանապարհաշինությունը ֆինանսատար ոլորտ է և վստահ եմ,որ հատկապես տնտեսական թեմաների վրա մասնագիտացող լրագրողները դա լավ գիտեն:
Հիմա որակի մասին՝օգտվելով առիթից անդրադառնամ նաև ապրիլյան պատերազմից հետո որոշԶԼՄ-ներում շրջանառվող հիմնականում անանուն հրապարակումներին.
«Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ Երևան – Իրանի սահման միջպետական մայրուղու Սիսիանի տարածաշրջանի ճանապարհային հատվածի շահագործման աշխատանքներով երբեք չիզբաղվել: Այդ աշխատանքների կապալառուն մշտապես եղել է այլ ընկերություն, այն է «Սիսիանի ճանշին» ՍՊԸ-ն: Ապրիլյան պատերազմի օրերին ճանապարհի ոչ բարվոք վիճակի պատճառով՝ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն կարճ ժամկետում կատարել է փոսային նորոգում՝ բարելավելով մայրուղին և հասցնելով երթևեկության պիտանի վիճակի, որից հետո ընկերության հետ կնքվել է Ձեր նշած շահագործման պայմանագիրը: Այսինքն, ընկերությունը միայն 2016թ.ապրիլից է ստանձնել այդ ճանապարհի շահագործման պարտավորությունը և հնարավորինս որակով է կատարում այն: Իրականացված աշխատանքների համար վճարումը նախատեսված է կատարել 2016թ.չորրորդ եռամսյակում, ուստի տարաբնույթ դատողությունները պետական միջոցների անարդյունավետ ծախսման, կամ առավել ևս գողության մասին բացարձակապես անհիմն և մտացածին են: Ճանապարհաշինական աշխատանքների, ճանապարհի շահագործ ման հետ կապված որևէ քրեականգործի ընկերությունը, սեփականատերը կամ աշխատակիցներից որևէ մեկը չեն առնչվում: Տարիներ շարունակ ընկերությունը մասնակցել է ճանապարհների կառուցման կամ հիմնանորոգման մրցույթների, դրանցից որոշներում շահելով որոշներում պարտվելով այլ մասնակիցների և իր շահած աշխատանքները մշտապես կատարել է բարձր որակով և պատասխանատվությամբ, որի համար արժանացել է պատվիրատուների գոհունակությանը, պետական և համայնքային մարմինների խրախուսանքներին:
Ընկերության որակյալ աշխատանքի մասին են խոսում իր հիմնանորոգած բազմաթիվ ճանապարհներ: Որպես օրինակ ընկերության կողմից 2011թ. հիմնանորոգված Լենինգրադյան փողոցը ոչմիայն երաշխիքային ժամկետում, այլև մինչ օրս որևէ լրացուցիչ աշխատանքների կարիք չի ունեցել: Կամ, Ձեր նշած 373 մլն.դրամով ոչ թե այս, այլ անցյալ տարի վերանորոգված Տաշիր- Վանաձոր ճանապարհը : Ընդ որում, Ձեր նյութի մեջ 2015թ. կատարած այդ աշխատանքը միացրե լեք 2016թ. ծավալներին, դա ճշտելով կտեսնեք, որ այս տարվա ընթացքում ընկերությունը ունեցել է ընդամենը 263 մլն.դրամի պատվեր, որից հունիսի 1-ի դրությամբ ստացե լէ ընդամենը 22 մլն.դրամ: Հաշվի առեք, որ շահութաբերությունը միջինում կազմում է ոչավել քան 7-10%, հանեք նաև հարկերը և կարող եք պատասխան ունենալ Ձեր հարցին- թե ինչքան գումար է գնացել Նաղդալյանի գրպանը:
Եվս մեկ նկատառում, բազմից սպարզաբանված և մեկնաբանված մեկ հարցի շուրջ: ՀՀ Սահամադրությունն արգելում է պատգամավորներին գործարարությամբ զբաղվել, բայց չի արգելում պատգամավորներին ունենալ սեփականություն և եկամուտ ստանալ այդս եփականությունից: Այս հարցի մշտական շահարկումը վկայում է ավելի շուտ շահարկողների միտումնավորությունը, քանանտեղյակությունը : Առնվազն տարօրինակ է նաև Ազգային Ժողովում իմ երկարատև գործունեության վերաբերյալ հոդվածագրի զարմանքը: Առաջին անգամ ԱԺ եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով լինելով անկուսակցական, իսկ Ձեր նշած «Հանրապետություն» բլոկի ցուցակում եղել եմ 221 տողում, որը նախավերջինն էր, այնպես որ ես պատգամավոր եմ դարձել ոչ այդ ցուցակով:1998թ.անդամակցել եմ այդ նույն բլոկ իմասհանդիսացող ՀՀԿ-ին, և մինչև այժմ ՀՀԿ անդամեմ:Դրանից առաջ որևէ կուսակցության անդամ չեմ եղել և իմ կյանքում երբևիցե կուսակցություն չեմփոխել: «Միասնություն» դաշինքի կազմում դարձել եմ պատգամավորորպես ՀՀԿ կողմից ներկայացված թեկնածու:Մնացած երեք ընտրություններում պատգամավոր եմ դարձել իմ կուսակցության առաջադրմամբ:Այսինքն ՙմեղադրանքները», թե ես միշտ եղել եմ իշխանության մեջ հերյուրանք են,ես միշտ եղել եմ միկուսակցության՝ ՀՀԿ մեջև միշտ էլ կլինեմ այդտեղ,անկախ նրանից ՀՀԿ իշխանություն կլինի թե ոչ : Հրապարակված նյութերին վերաբերյալ ևս մի նկատառում ՝ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում ես աշխատել եմ 2004թ. և այդ ընթացքում ոչ միայն անմնացորդ ծառայել եմ Հայաստանին, այլև իմ անձնական հատկանիշներով բարձրացրել եմ Հայաստանի վարկանիշը:Առաջինը նախկին հետ խորհրդային տարածքից ընտրվել եմ ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահ, առաջինը արժանացել եմ ԵԽԽՎ ոսկե մեդալի և պատվավոր անդամի կոչման, այս պահին ԵԽԽՎ փոխնախագահն եմ և մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահը:Հիմա ես իմանձով վարկաբեկել եմ Հայաստանը, թե՞ բարձրացրել:Վստահեցնում եմ՝բաց, դեմառդեմ, հրապարակային բանավեճի դեպքում Հայաստանում չի գտնվի որևէ մեկը, որ կկարողանա ապացուցել,որ ես կամ պատվիրակությունը վատ ենք աշխատել, կամ մեր գործունեությամբ վնասել ենք Հայաստանի Հանրապետությանը, հատկապես վերջինդ ժվարին տարիների ընթացքում :
Եվ վերջապես, յուրաքանչյուր մարդ ուրիշի վաստակը սևացնելուց առաջ կարո՞ղ է ներկայացնել, թե ինքը ինչ է արել, եթե իհարկե ներկայացնելու բան կա:
Չեմ կարող չանդրադառնալ նյութիվ երնագրին՝ որևէ կոռռուպցիա չկա այն բանում,որ ես ունեցել եմ սեփականություն, ընդ որում մինչև պատգամավոր դառնալը: 2016թ .հինգ մրցույթի ենք մասնակցել և պարտվել, եթե Ձեր ասաց կոռուպցիան լիներ, բոլորը պիտի հաղթեինք: Պետության հաշվին միլիոնատեր են դառնում մարդիկ, ովքեր գողանում են պետության փողերը, իսկ ոչ ես,ոչ իմ ամուսինը երբեք պետության փողի հետ կապ չենք ունեցել և ձեռք չենք մեկնել:
Նաև խնդրում եմ բոլոր լրագրողներին, ովքեր այսուհետ անդրադառնալու են «ՍիսիանիԲՈՒԱՏ» ընկերության գործունեությանը հաշվի առնել, որ ես այլևս որևէ կապ չունեմ այդ կազմակերպության հետ և ս.թ. հունիսի 1-ին այն վաճառելե մ ռուսաստանաբնակ գործարար Կ. Գևորգյանին: Չնայած ,կարծում եմ, որ այսուհետ այդ ընկերությունը, ինչպես բազմաթիվ այլք, այլևս ոչ մեկին չեն հետաքրքրի: Ի դեպ, ողջամիտ գնով: Սպասեք 2016 թ.հայտարարագրիս»:
Հերիմնե Նաղդալյան
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ