Որ մթերքները կարելի է սառեցնել ձմռան համար, և ինչպես դա պետք է անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմռանը հարմար է ձեռքի տակ ունենալ սառեցված մրգեր կամ բանջարեղեն: Ցավոք, ոչ բոլոր տնային տնտեսուհիներն են հետևում այդ օգտակար գաղափարին:

Ծիրան, սալոր

Հատկապես հաճելի է ձմեռային սառնաշունչ օրերին: Սառեցրեք՝ նախապես հանելով կորիզները և դնելով պլաստիկ ամանների մեջ:

Խնձոր, տանձ

Դրանց սառեցման պրոցեսն այդքան էլ հեշտ չէ: Անհրաժեշտ է կտրել դրանք ոչ մեծ կտորներով, ապա տեղադրել ամանի մեջ և վրան կիտրոնի հյութ լցել, որպեսզի չսևանան: Դրանից հետո անհրաժեշտ է թեթևակի չորացնել սկուտեղի վրա և դնել սառցարանում: Ապա մրգերը դնել փակ ամանի մեջ:

Կանաչ ոլոռ, եգիպտացորեն, կանաչ լոբի

Այս մթերքները պետք է նախ պահել գոլորշու վրա, ապա հովացնել և դնել մաքուր, փափուկ կտորի վրա: Դրանից հետո պետք է դնել փակ ամանի մեջ և տեղադրել սառցարանում:

Բուլղարական պղպեղ

Մեծ պղպեղները կարելի է սառեցնել աղցանների համար, իսկ միջինները՝ լցոնման համար:

Գազար

Անհրաժեշտ է քերել գազարը խոշոր քերիչով և դնել պլաստիկ ամանի մեջ: Ապա դնել սառցարանում:

Սմբուկ

Սմբուկները սառեցրեք ոչ մեծ խորանարդներով:

Ինչպես նաև ձմռան համար կարելի է սառեցնել բրոկոլի, լոլիկ,  սունկ և հատապտուղներ: Կարելի է վստահորեն սառցնել ազնվամորին, ելակը, մոշը: Շատերը նախընտրում են դրանք մանրացնել և հարել բլենդերի մեջ: Ձմռանն այդպիսի խառնուրդը կարող է փոխարինել յոգուրտներին կամ կոկտեյլներին:




Լրահոս