Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ կխաղա ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգայի հետ: Չորրորդ շրջանում սերբ թենիսիստը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ բրիտանացի Կայլ Էդմունդի նկատմամբ:
Իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը չհաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը: Նադալը չկարողացավ հաղթել Լյուկա Պուին, որն առավելության հասավ 5 սեթում:
US Open, 1/8 եզրափակիչ
Տղամարդիկ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Կայլ Էդմունդ (Մեծ Բրիտանիա)` 6:2, 6:1, 6:4
Ժո-Ուիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – Ջեկ Սոկ (ԱՄՆ)` 6:3, 6:3, 6:7, 6:2
Լյուկա Պուի (Ֆրանսիա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 6:1, 2:6, 6:4, 3:6, 7:6
Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) – Մարկոս Բաղդատիս (Կիպրոս)՝ 6:3, 6:2, 6:3
Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)
Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – Իլյա Մարչենկո (Ուկրաինա)
Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – Իվո Կարլովիչ (Խորվաթիա)
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)