Ովքեր են Գավառում առաջադրված թեկնածուները և ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թեւակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փոթորկել են գրեթե բոլոր մեծուփոքր համայնքները: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում: Սկսենք Գեղարքունիքից:

Նկատենք, որ ոչ բոլոր համայնքներում է ընտրողը հնարավորություն ունենում ինչ-որ բան փոխելու, քանի որ ընտրության հնարավորություն պարզապես չի տրվում: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում 2005 թվականից անընդմեջ քաղաքապետ է ընտրվել Գուրգեն Մարտիրոսյանը:

Նա ՄԱԿ կուսակցության կողմից էր առաջադրվել առաջին անգամ, ունեցավ շռնդալից հաղթանակ, ու կարելի է ասել՝ «սեփականաշնորհեց» քաղաքապետի աթոռը: Նա Հայաստանի այն եզակի քաղաքապետերից է, որի հետ մրցակցելու անգամ ցանկություն չեն հայտնել տեղաբնակները՝ ունենալով բազում պատճառներ դրա համար: Նախ նշվում է, որ Մարտիրոսյանը լավ քաղաքապետ է ու եզակի տեսակ, որը իր սեփական միջոցներն է հաճախ ներդնում Գավառի քաղաքապետարանի բյուջե, ուստի նրա հետ մրցակցելն անիմաստ է, բացի այդ՝ խոսվում է, որ նա պարզապես կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել, դրա համար մշտապես ունենում է իշխանության աջակցությունը:

Տեղեկացնենք, որ այժմ Գավառում իր թեկնածությունն է ինքնառաջադրել Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, որը ներկայացված է որպես «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ: Սակայն իրականում նա դրածո է, քանի որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գրանցումից հետո ինքնաբացարկ է հայտնելու՝ Գուրգեն Մարտիրոսյանին թողնելով միայնակ: Հավելենք, որ Մարտիրոսյանը վաղուց լքել է իր հարազատ ՄԱԿ կուսակցությունը եւ այս անգամ էլ ինքնառաջադրման միջոցով է պայքարելու քաղաքապետի պաշտոնի համար՝ ինքն իր հետ:




Լրահոս