Ատամնաբուժական սարքավորումների վտանգներն ու այլ հիվանդություններ. գաղտնիքներ, որոնց մասին չեն պատմի ատամնաբույժները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորս գիտենք, թե որքան կարևոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային և պարբերաբար հաճախել ատամնաբույժի մոտ: Անկասկած, պետք է վստահել այդ մասնագետներին, քանի որ նրանք մաքսիմալ անկեղծ են հաճախորդների հետ, սակայն որոշ փաստեր նրանք գաղտնի են պահում: Ահա դրանցից մի քանիսը.

1. Ոչ բոլոր ատամնաբույժներն են հասցնում կատարելագործվել

Գոյություն ունի բարձրագույն ստոմատոլոգիական կրթական համակարգ , որը ոչ միշտ են հասցնում անցնել գործող ատամնաբույժները: Եվ այդ պայմաններում ատամնաբույժների պատրաստման մակարդակը ոչ միշտ է համապատասխանում ժամանակակից պահանջներին:

1

2. Թուքը կարևոր դեր է խաղում

Թուքն իսկապես կարևոր դեր է խաղում բերանի խոռոչի առողջության պահպանման համար: Այն պայքարում է կարիես առաջացնող բակտերիաների դեմ, մաքրում է ատամներն ու լնդերն առողջ պահում: Ահա թե ինչու ատամնաբույժները մաստակը լավ միջոց են համարում, որը մեծացնում է թքարտադրությունը:

2

3. Ատամնաբույժները պետք է ուշադրություն դարձնեն նաև հաճախորդների մյուս հիվանդություններին

Այսպես, պարադոնտոզը կարող է վկայել շաքարախտի կամ սրտանոթային հիվանդությունների առկայության մասին: Ատամնաբույժները պետք է հաշվի առնեն հիվանդի ընդհանուր վիճակն ու նրան ուղղորդեն համապատասխան բժշկի մոտ:

3

4. Ատամնաբույժները բերանի խոռոչի քաղցկեղի ախտորոշում են անցկացնում

Բերանի խոռոչի քաղցկեղը մահացու ելք ունեցող հիվանդություններից է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պարբերաբար հաճախել ատամնաբույժի մոտ, որպեսզի ճիշտ ժամանակին հայտնաբերեք հիվանդությունը:

4

5. Ատամնաբուժական սարքավորումները պոտենցիալ վտանգ են ներկայացնում

Դրանք իսկապես կարող են վնասել հաճախորդին, եթե բուժման ժամանկ վերջինս սխալ շարժում անի:

5

6. Ատամի մածուկի փրփուրն անօգուտ է ատամների համար

Այն որևէ արդյունավետություն չունի:

6

7. Պրոթեզների որոշ նյութեր ստիպված են լինում պատվիրել արտասահմանյան լաբորատորիաներում

Ոչ բոլոր երկրների կլինիկաները կարող են բավարար ատամնատեխնիկա ունենալ: Նման նյութերի ամենավատ մատակարարը Չինաստանն է համարվում, որն աշխատում է կապարի և այլ վտանգավոր տարրերի հետ:

7

8. Ֆտորիդի ավելցուկը վտանգավոր է

Չնայած նրան, որ ֆտորիդը բնական նյութ է, որը պաշտպանում է կարիեսից, այն թունավոր է մարդու համար, առավել թունավոր, քան կապարը:

8

9. Ատամնաբույժի մոտ հաճախելուց առաջ խորհուրդ չի տրվում բերանի տհաճ հոտը վերացնել մաստակով կամ թարմացնող միջոցով

Անհրաժեշտ է միայն լավ լվանալ ատամները:

9

10. Ատամների սպիտակեցումը կարող է խնդիրներ առաջացնել

Ժամանակակից ստոմատոլոգիայում ամենատարածված պրոցեդուրաներից է: Ճերմակ ժպիտ ունենալու համար անհրաժեշտ է դիմել փորձառու ատամնաբույժի:

10

11. Պարտադիր չէ հաճախել ատամնաբույժի մոտ ամեն 6 ամիսը մեկ

Ատամնաբույժի մոտ այցելելու հաճախականությունը կախված է նրանից, թե ինչպես եք հետևում բերանի խոռոչի մաքրությանն  ու առողջությանը:

11

12. Ատամի խոզանակը պետք է փոխել 3 ամիսը մեկ

Այն նույնպես ունի իր պիտանելիության ժամկետը:

12

13. Հնացած սարքավորում

Բացի այն, որ ոչ բոլոր ատամնաբույժներն են հասցնում կատարելագործել իրենց գիտելիքները, նրանք օգտագործում են հնացած սարքավորումները:

13

14. Պետք չէ ողողել բերանի խոռոչն ատամները մաքրելուց հետո

Այդ դեպքում ֆտորիդն ու այլ ակտիվ էլեմենտներ չեն հասցնում գործել, հենց դրանք են պաշտպանում էմալն ու սպանում բակտերիաները:

14

15. Ատամի թելն անօգուտ է

Ժամանակակից հետազոտություններն այդպես էլ չեն կարողացել ապացուցել, այս մաքրող միջոցն արդյունավետ է: Associated Press գործակալությունը նույնիսկ պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ի առողջապահության նախարարությանն ու սոցիալական ծառայություններին, սակայն այդպես էլ չեն կարողացել ատամի թելի օգտին ապացույցներ ներկայացնել:

15




Լրահոս