ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային ժողովում

Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Այս սենյակի դռանը փակցված է «չորեքշաբթի», հավանաբար այն բանի համար, որ սենյակի հատակը լաքապատել են եւ սպասում են, որ չորեքշաբթի օրը նոր կկարողանան մուտք գործել վերանորոգված սենյակ:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը կարո՞ղ է արդյոք անձի պարտադիր կուտակային միջոցների վրա գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում տարածվել:

Ալիսա Սարգսյան (52 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ: Մինչեւ անձի 63 տարին լրանալն անձի գույքային պարտավորությունների համար պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ բռնագանձում տարածվել չի կարող: Այսինքն՝ եթե անձն ունի գույքային պարտավորություններ՝ բանկի կամ որեւէ այլ անձի հանդեպ եւ չունի բավարար գույք իր պարտավորությունները կատարելու համար, ապա միեւնույն է՝ նրա պարտադիր կուտակային միջոցների վրա բռնագանձում չի կարող տարածվել:
Անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել կուտակային կենսաթոշակի վրա՝ 63 տարեկան դառնալուց հետո, կուտակային կենսաթոշակը ստանալու փուլում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 63 տարին լրանալու դեպքում անձը կարող է ստանալ իր պետական կենսաթոշակը եւ անորոշ ժամանակով հետաձգել կուտակային կենսաթոշակի ստացումը: Անձի մահվան դեպքում, չստացված կուտակային կենսաթոշակային միջոցները կժառանգվեն սահմանված կարգով:

 

 

 
ՀԱՐՑ. Տարածվում է արդյոք ՀՀ աշխատանաքային օրենսդրությունը օտարերկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա: Կա՞ արդյոք ՀՀ-ում գործունեության ոլորտների սահմանափակում օտարերկրացիների համար:

Սիրանույշ Պողոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանաքային օրենսգրքի» համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջեւ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական/դատավոր, դատախազ), պաշտոններ, աշխատել զինված ուժերում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 6416 օտարերկրացի, այդ թվում՝ ԱՊՀ պետությունների 458 քաղաքացի, որոնցից 359-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից: 2013թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն էր ստացել 9702 օտարերկրացի: Նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության է ենթարկվել 71 օտարերկրացի, այդ թվում 33-ը՝ ԱՊՀ պետություններից, որոնցից 29-ը՝ ՌԴ-ից: Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում հաշվառման է վերցվել 853 օտարերկրացի, այդ թվում՝ ԱՊՀ պետությունների 488 քաղաքացի, որոնցից 423-ը՝ ՌԴ-ից:




Լրահոս