Ուժեղ ցավեր, որոնք կուղեկցեն Ձեզ ոչ միայն ծննդաբերության ժամանակ, այլև դրանից հետո: Ձեզ սպասում են այնպիսի գործընթացներ, որոնք ուղղակի տառապանք կպատճառեն: Օրինակ, երբ մանկաբարձուհին կսկսի մերսել Ձեր արգանդը, որպեսզի դուրս գան այնտեղ մնացած ավելցուկները:
Ծննդաբերությունից հետո միզարձակելիս ցավեր չզգալու համար կարող եք գոլ ջուր վերցնել հետներդ և զգուշությամբ լցնել անհրաժեշտ տեղերում. սա կօգնի ինչ-որ չափով մեղմել ցավը:
Ծննդաբերությունից հետո կարող է թվալ, որ ամեն ինչ արդեն անցյալում է, սակայն դրանից հետո առաջին անգամ կարիքները հոգալը դժոխային է: Ձեզ կարող է թվալ, որ ևս մեկ երեխա եք ունենում:
Թվում է բոլոր փոքրիկները շատ գեղեցիկ են: Հնարավոր է, սակայն երեխան ծնվելուց անմիջապես հետո նման կլինի թորշոմած մաշկով, լորձոտ ծերունու: Բայց միևնույն է Դուք հիացմունքով կնայեք նրան:
Երեխայի առաջին կղանքն ավելի շուտ Ձեզ կհիշեցնի կուպր: Նաև մանկաբարձուհիների հետ շփումը. ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք, թե ինչպես կարող եք նրանց հետ շփումից գլուխ հանել:
Առաջին անգամ երեխա ունենալուց հետո, Ձեզ կթվա, որ ողջ կյանքում քայլելու եք լայն բացված ոտքերով, բայց լոգանք ընդունելուց հետո Ձեր վիճակը մի փոքր կլավանա:
Մանկաբարձուհիները շատ են սիրում երեխաներին, պատրաստ եղեք, որ նրանք սիրաշահելու են Ձեր երեխաներին, մերսելու են նրանց, գրկելու: Եվ պետք չէ բարկանալ կամ նեղսրտել. նրանք դա անում են փոքրիկների ինքնազգացողությունը լավացնելու համար:
Ձեզ կարող է թվալ, որ երեխան Ձեզ տանել չի կարող ու լաց է լինում միայն Ձեր ձեռքերում: Նրա անընդհատ լաց լինելը այնպիսի տպավորություն կստեղծի, որ նա զգուշացնում է, որ Ձեր կյանքը ավելի է վատանալու:
Ձեր որովայնը կնմանվի գնդակի, որը ոչ մի կերպ չի ցանկանում իջնել, իսկ իջնելուց հետո էլ կունենաք կախ ընկած մաշկ:
Նաև մանկաբարձուհիներն անընդհատ կհարցնեն` կրծքերումդ կաթ կա՞, թե ոչ: Նրանք անգամ կգան և կսկսեն սեղմել կուրծքդ` կաթ հանելու համար: Դա ևս աննկարագրելի ցավոտ կլինի:
Բայց պետք է հիշել, որ սրանք բոլորն էլ անցողիկ երևույթներ են, Դուք պետք է զինվեք համբերությամբ և լինեք արժանի մայր ձեր փոքրիկի համար: