Ինդոնեզիայում, Աչեխ նահանգում աղջկան հրապարակայնորեն ճիպոտի 23 հարվածի են ենթարկել միայն նրա համար, որ նա իր սիրեցյալի կողքին չափազանց մոտ է կանգնել:
Պատիժն իրականացրել են մզկիթի մոտ:
Այդ աղջիկը խախտել է իսլամական օրենքներից մեկը՝ կապված տղամարդկանց հետ չամուսնացած աղջիկների պահվածքի հետ:
Աչեխը Ինդոնեզիայի միակ նահանգն է, որտեղ խստորեն հետևում են շարիաթի կանոններին: