ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարեւանությամբ ներկայացված են Սուսաննա Մկրտչյանի աշխատանքները, որոնք անտարբեր չեն թողնում այդ տարածքով անցնողներին: Երեկ պատգամավորներից շատերը փորձում էին հասկանալ՝ ովքե՞ր են պատկերվածները՝ կատակելով, թե հաջորդ խորհրդարանի պատգամավորներն են, իսկ մի քանիսն էլ նույնիսկ լուսանկարվեցին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակեց, թե ինքը քավորն է, իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ հարս:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ շարքային քաղաքացին ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարի: Ուզում եմ իմանալ՝ շենքի հարկ գոյություն ունի՞:

Սարիբեկ Հակոբյան (73 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 125-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ-ում հարկատեսակներն են՝
ա) պետական հարկերը՝ շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ
բ) տեղական հարկերը՝ գույքահարկ, հողի հարկ, հյուրանոցային հարկ:
Ֆիզիկական անձանցից գանձվող եւ Երեւան համայնքի բյուջե մուտքագրվող հարկերն են հողի հարկը եւ գույքահարկը:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` գույքահարկը սեփականության իրավունքով հարկ վճարողներին պատկանող, հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վճարվող հարկ է: Գույքահարկով հարկվող օբյեկտ են`
lշենքեր եւ շինություններ, անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, անավարտ շինություն, ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ հաշվառված ու գնահատված, սակայն դեռեւս իրավունքների պետական գրանցում չստացած շինություններ, ինչպես նաեւ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքեր եւ շինություններ (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ),
lփոխադրամիջոցները՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, ջրային փոխադրամիջոց, ձյունագնաց, մոտոամենագնաց եւ մոտոցիկլետ:
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հողի հարկը հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում վճարվող հարկ է:
Գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկման եւ վճարման կարգերը սահմանվում են «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի եւ համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ե՞րբ է կուտակային բաղադրիչի մասնակիցը ձեռք բերում կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք, եւ ո՞ւմ պետք է դիմի նա կուտակային կենսաթոշակ ստանալու համար:

Հռիփսիմե Հարությունյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե՝
1) Լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը,
2)Լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը բավարար է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկից ոչ պակաս չափով ցմահ անուիտետ գնելու համար:
Կուտակային կենսաթոշակը ստանալու համար անձը պետք է դիմի մասնակիցների ռեեստրը վարողին՝ պարզելու համար իր անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցների չափը եւ, ըստ այդմ, ընտրելու կենսաթոշակի ստացման ձեւը՝ միանվագ վճար, անուիտետ, ծրագրային վճար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքի լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:




Լրահոս