Ով է ում խաբում, կամ ինչպես Կարեն Կարապետյանի հայտարարությունը հանգեցրեց հիշողության կորստի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին Երևանի սրտում պայթեցվեց առաջին տպարանի մասնաշենքը , որը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ: Բանը հասավ նրան, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց պատժել շենքը պայթեցնողներին: Բայց նախքան սա սկսենք սկզբից:

cc99c9e8f374a3ec6c5801e21831be66-600x338

Լուսանկարը՝ shamshyan.com

Երևանի առաջին տպարանի շենքը տարիներ շարունակ չէր գործում և հանկարծ հոկտեմբերի 27-ին որոշվեց, որ շենքն այլևս սպառել է իրեն և պետք է քանդվի՝ ոչ այլ կերպ, քան պայթեցման եղանակով:

Պայթյունից հետո սկսվեց քննարկումների փուլը, սկսեցին խոսել այն մասին, որ բնակիչներն իրազեկման խնդիր են ունեցել, փոշու ծավալը մեծ է եղել, և բացի այդ վերացնում են հերթական մշակութային արժեքը:

Մշակույթի նախարարի արձագանքը՝

armen-amiryan

«Շատ ցավում եմ` տպարանի շենքի կապակցությամբ, բայց որպես նախարար ասեմ, որ այն պատմամշակութային հուշարձանների ցանկում չէ: Իմ անձնական կարծիքն էլ ասեմ`առանձնապես մի երևելի շենք չէր»: Ասել էր Արմեն Ամիրյանը և լծվել մշակութային արժեքների պահպանման սուրբ գործին:

Այս ֆոնին միայն նշենք, որ շենքն այնքան անկարևոր էր, որ փողոցը ի պատիվ շինության կոչվում է «Տպագրիչների»:

Տարոն Մարգարյանն անհաղո՞րդ է կատարվածին

Պարզվում է Երևանի սրտում շենք են պայթեցնում, իսկ քաղաքապետը ոչինչ ոչ տեսել է, ոչ լսել…

Կամ էլ տեսել է ու լսել ուղղակի ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո մոռացել տեսածը:

Այսպես, shamshyan.com կայքը գրել էր՝

shamshyan1

Սակայն Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շենքը պայթեցման եղանակով ապամոնտաժելու մասին տեղյակ չի եղել և  իրականությանը չի համապատասխանում հրապարակումը, թե նա եղել է այդ հասցեում։

Ինչևէ,  Տարոն Մարգարյանը ներկա  շենքի պայթեցման ժամանակ այնտեղ եղե՞լ է, թե՞ ոչ ` կպարզվի առաջիկայում:

Ո՞ւմ վրա է բարկացել Կարեն Կարապետյանը

12610_am_1

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի ուշ հանձնարարեց պատասխանատվության ենթարկել Առաջին տպարանի շենքի պայթեցման գործում բացթողումներ թույլ տված պատասխանատուներին։

Նա նշեց, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին, և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Իսկապես, ո՞վ պետք է պատասխան տա կատարվածի համար: Ստացվում է, եթե օրինակ, բազմահարկ շենքի առաջին հարկում ապրող քաղաքացին որոշի շենքը քանդել, կարող է դիմել քաղաքապետարան, ստանալ բաղձալի «այո»-ն ու պայթեցնել շենքը՝ մոռանալով տեղեկացնել բնակիչներին:

Իսկ մի ամբողջ քաղաքապետարան` ի դեմս Տարոն Մարգարյանի,  մղձավանջի պես կերևան լրագրողի աչքին, հետո ոչ ոք ոչինչ չի հիշի: Այստեղ հետաքրքրականն այն է, որ ՀՀ վարչապետը չբավարարվեց «Տարո՛ն, սիրուն չի»-ով միայն և նշեց, որ պետք է լինեն կոնկրետ պատասխանատուներ:

Հ.Գ . Նշենք, որ շենքին փոխարինելու է հերթական հյուրանոցային համալիրը, իսկ տպարանի սեփականատերը՝  Գենիկ Կարապետյանը, լրագրողներից մեկի հարցին պատասխանելով ասել էր՝  «Ինչ-որ մարդիկ պիտի ճշտեն՝ ու՞մ մեղքն է, ինչքա՞ն է, ի՞նչ է, և դուք կուրախանաք այդ պատժով, ի՞նչ կա ուրախանալու: Անպայման կլինի պատիժ, և անպայման դուք կուրախանաք»:

 




Լրահոս