ՀԱՐՑ. Ամեն տարի ես փետրվարին հիմնարկից տեղեկանք եմ ներկայացնում, որպեսզի վերահաշվարկ կատարեն: Ուզում եմ ստույգ իմանալ, թե որքան է կազմում իմ աշխատանքային ստաժը: Ցանկանում եմ իմ աշխատանքային ստաժի վերահաշվարկ կատարվի: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ:
Ռուբիկ Եսայան (ք. Երեւան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական ապահովության պետական ծառայության պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժնում 31.10.2013թ. Ռ. Եսայանին 39 տարի 5 ամիս 15 օր աշխատանքային ստաժի հաշվառմամբ նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կեսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին տեղեկանք՝ դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու» կաննոների (այսուհետ՝ Կանոններ) 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)՝ աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, օր) մինչեւ 6 ամսվա (180 օրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Ա. Պարոնյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ, օրինակ, մասնակի կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել են հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել են մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը: