Ամուլսարի շահագործումը վտանգավո՞ր է մարդու առողջության համար. պարզաբանում են ՀՀ առողջապահության նախարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մի խումբ ակտիվիստների կողմից «Ինչո՞ւ չպետք է շահագործվի Ամուլսարը» վերնագրով թռուցիկներ էին բաժանվում: Նրանք այդ կերպ փորձում էին իրազեկել հանրությանը, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ընթացքում կիրառվելու է նատրիումի ցիանիդ, ինչը խիստ վտանգավոր միացություն է մարդու առողջության և բնական միջավայրի համար: Բացի իրականացված ակցիայից, այս նույն մտահոգություններով կիսվեցին նաև բազմաթիվ բնապահպաններ:

Արդյոք Ամուլսարի շահագործումը մարդու առողջության համար վտանգավոր պայմաններ կարո՞ղ է ստեղծել, ArmLur.am-ը փորձեց պարզել ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ցիանիդները օրգանիզմ կարող են թափանցել շնչուղիներով, ստամոքսաղիքային տրակտով, մաշկային ծածկույթով: Կախված նյութի քանակությունից կամ խտությունից և ազդեցության տևողությունից կարող են առաջացնել սուր և քրոնիկ թունավորում: Ազդեցության մեխանիզմը կապված է բջիջներում և հյուսվածքներում թթվածնային քաղցի՝ հիպօքսիայիհետ:Հատկապես տուժում են կենտրոնական նյարդային, սրտանոթային և շնչառական համակարգերը, քանի որ այս համակարգերը խիստ զգայուն են թթվածնի քաղցի նկատմամբ:
Սուր թունավորման դեպքում առաջանում էարյան մեջ և հյուսվածքներում թթվածնի խիստ անբավարարություն, շնչառական ուղիների անանցանելիություն՝ շնչառական ուղիների այտուցի կամ կոկորդի մկանների սպազմի հետևանքով, ինչպես նաև շնչառական մկանների կամ կենտրոնի լուծանք։

Թթվածնի պարունակությունն ավելանում է երակային արյան մեջ՝ մաշկը և լորձաթաղանթները ստանում են վառ գունավորում:
Քրոնիկական ինտօքսիկացիայի վաղ նշաններն են՝ գլխացավը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, սրտի շրջանում ցավերը, շնչահեղձությունը, կոկորդի չորությունը, դիսպեպտիկ երևույթները, ինտենսիվ քրտնարտադրությունը, հաճախամիզությունը,արյան կազմի փոփոխություններ, հիպոգլիկեմիա, շնչուղիներում բորբոքային երևույթներ, ալբումինուրիա: Ազդում է վահանաձև գեղձի ֆունկցիայի վրա:

Բուժումը. Առաջին օգնությունը՝ ամիլնիտրիտով թրջած վիրախծուծից շնչում: Տեղափոխել աղտոտված տարածքից, փոխել աղտոտված հագուստը, լվանալ մաշկային ծածկույթները:Հիմնական մասը օրգանիզմում քայքայվում է և մեզով դուրս գալիս: Արյան մեջ առկա գլյուկոզան կապվում է ցիանիդների հետ` առաջացնելով ոչ տոքսիկ ցիանհիդրիններ: Նատրիումի թիոսուլֆատը ևս կապվելով՝ առաջացնում է ռոդանիդներ, որոնք ևս թունավոր չեն: Օրգանական և անօրգանական նիտրիդները, մեթիլեն կապույտը ցիանիդների հետ ռեակցիայի մեջ մտնելով, առաջացնում են ցիանմեթհեմոգլոբին, որը արտազատվում է օրգանիզմից: Երրորդ խումբը կազմում են ամիլնիտրիտը և նիտրոգլիցերինը:

Ցիանիդների կիրառումը.Կալիումի և նատրիումի ցիանիդները օգտագործում են ցիանացման՝ոսկին և արծաթը հանքանյութից կորզելու տեխնոլոգիական գործընթացում: ՀՀ-ում ցիանիդների օգտագործումը արտադրական գործընթացում արգելված չէ: ՀՀ-ում սահմանված են մթնոլորտային օդում, աշխատատեղերում դրանց կոնցենտրացիաների անվտանգության նորմեր: Բազմամետաղային արտադրությունները, որոնցում կարող են օգտագործվել ցիանիդները, պետք է ուենան 500մ, իսկ ցիանական աղերի արտադրության դեպքում՝ պահանջվում է 1000մ.սանիտարական պահպանման գոտի: Թունավոր ազդեցությամբ նյութերի, այդ թվում՝ ցիանիդների օգտագործումը պետք է իրականացվի տեխնիկական անվտանգության կանոնների պահպանմամբ, ինչպես նաև աշխատակիցների կողմից անհատական պաշտպանական միջոցներ կրելով: Արտադրական գործընթացը փակ ցիկլով իրականացման դեպքում նվազագույնի են հասցվում հնարավոր ռիսկերը»,-ի պատասխան մեր հարցադրմանն այսպիսի պատասխան տրվեց ՀՀ առողջապահության նախարարությունից:




Լրահոս