Տվյալ իրավիճակում «Իսկանդեր»-ը հակաթույն էր. Սերժ Սարգսյանի էքսկլյուզիվ հարցազրույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով հավանություն տվեց Հայաստանի հետ երկու երկրների զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էքսկլյուզիվ հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում ՀՀ նախագահը պատմել է ռազմական և այլ ոլորտներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, ինչպես նաև լուսաբանել Հայաստանի առջև այսօր ծառացած խնդիրների և մարտահրավերների իր տեսլականը:

– Պարո՛ն նախագահ, շնորհակալ եմ հարցազրույց ունենալու հնարավորության համար, առավել ևս, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են երկրներից յուրաքանչյուրի համար: Սկսենք թարմ նորությունից. որոշում ընդունվեց զորքերի համատեղ խմբավորում ստեղծելու մասին: Մենք առանց այդ էլ ՀԱՊԿ անդամներ ենք, և ահա զորքերի համատեղ խմբավորում: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ միջոցներով, ո՞վ է հրամանատարելու:

– Եթե լինենք հստակ, ապա դա նորություն չէ, այլ արդեն գոյություն ունեցող դաշնակցական հարաբերությունների շարունակություն: Համատեղ ուժերի խմբավորումը ստեղծվել է դեռևս 1990-ական թթ.: Նա ունի հրամանատարություն, կան ուժեր և միջոցներ: Մենք, իհարկե, կհետևենք այն նորություններին, որոնք կներդրվեն այդ համաձայնագրի մեջ ՌԴ նախագահի հրամանագրով:

– Վլադիմիր Պուտինը հանձնարարական է տվել կառավարությանը, կա տեքստը պաշտոնական կայքում:

– Տնտեսական հարաբերությունները եղել են միշտ, սակայն մենք ոչ միշտ ենք դաշնակիցներ եղել, չի եղել ընդհանուր տնտեսական տարածք: Ընդհանուր խմբավորում մենք ունեցել ենք, եղել է այդ խմբավորման հրամանատար: Սակայն դա դրական գործընթաց է, քանի որ մեզ մոտ պարբերաբար համալրվում է ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունը: Այսինքն դա լավ նորություն է, և մենք կաշխատենք, որպեսզի համատեղ խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում:

– Դուք խոսքում եք այդ մասին այնպես, կարծես դա ռազմական գաղտնիք է: Մի՞թե մեզ չէին բավարարում ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցական հարաբերությունները:

– Երբ մենք օգտագործում ենք «ռազմական բառը», գաղտնիքը միշտ կա: Ես չեմ ասում, որ դա մեծ գաղտնիք է, սակայն կան մանրուքներ, որոնց մասին ես չէի ցանկանա խոսել:

– Կարելի՞ է արդյոք սպասել նոր ռազմաբազայի ստեղծմանը, բացի Գյումրու ռազմաբազայից:

– Կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա, քանի որ ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները: Այդ իսկ պատճառով մեկ ռազմաբազա փոքր Հայաստանում, կարծում եմ, բավարար է, անհրաժեշտ է այդ բազային ռազմական իշխանություն հաղորդել:

– Ի դեպ, ռազմական իշխանության մասին: Հայաստանը Ռուսաստանից հետո միակ երկիրն է, որն ունի «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, որոնք ցուցադրվեցին ՀՀ անկախության օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Չկա՞ մտավախություն, որ դա տարածաշրջանում ռազմական մրցավազքի սկիզբ կլինի:

– Կարծում եմ, որ դա անհրաժեշտ միջոց էր, որպեսզի որևէ կերպ հավասարակշռել տարածաշրջանում ռազմական իրավիճակը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում պարբերաբար նորագույն զինտեխնիկա է ձեռք բերել: Մենք նման հնարավորություններ չունենք, ինչպես Ադրբեջանը, ես նկատի ունեմ ֆինանսական հնարավորությունները, սակայն մենք ձգտում ենք հավասարակշռել իրավիճակը՝ գտնելով հակաթույնը: Կարծում եմ, որ տվյալ դեպքում «Իսկանդեր»-ը հակաթույն էր: Եվ ամեն օր պատերազմի սպառնալիքներ ստանալով, մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք: Բացի այդ, Ռուսաստանի հետ մենք տարածաշրջանում ուժերի բալանսի պահպահման մասին համաձայնագիր ունենք: Կարծում եմ, որ դրանից ելնելով՝ Ռուսաստանն ընդառաջ գնաց մեր խնդրանքին և ռազմական առումով նման հիանալի համակարգ տրամադրեց մեզ:

– Եթե խոսենք որպես խաղաղապահ Ռուսաստանի դերի մասին, ինչպիսին եղավ ապրիլին, կարո՞ք եք պատմել, թե ինչ դեր ունեցավ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարեցման գործում:

– Ռուսաստանը առանցքային դեր է խաղում մեր տարածաշրջանում, այդ թվում, խաղաղության և կայունության ապահովման հարցում: Եվ Ռուսաստանն առանցքային դեր խաղաղ ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, քանի որ հայկական հանրությունում ոչ միանշանակ ընդունվեց Ռուսաստանի դիրքորոշումը, համենայն դեպս, ԶԼՄ-ների մակարդակով: Այստեղ կարելի է հասկանալ հայկական հանրությանը, քանի որ Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ վտանգի դեպքում Ռուսաստանը կլինի Հայաստանի կողքին: Սակայն, ինչպես ասում են, երազելը վատ բան չէ, հանրության որոշ հատված հասկանում էր, որ Ռուսաստանը ստիպված է կարգավորել բալանսը, քանի որ հակառակ դեպքում դա կարող էր լայնամասշտաբ գործողությունների հանգեցնել: Այն, ինչ արեց Ռուսաստանը, միակն էր այդ իրավիճակում, որը ստեղծվեց ապրիլին:

– Իսկ ի՞նչ արեց Ռուսաստանը:

– Ամեն դեպքում, Հայաստանի գլխավոր շտաբի պետն ու Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանդիպեցին Մոսկվայում, համաձայնության հասան մարտական գործողությունները դադարեցնելու և 1994թ.-ից մարտական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրին վերադառնալուն: Ես, անկեղծ ասած, մանրամասներ չգիտեմ, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել: Սակայն հստակ գիտեմ, որ իմ և Վլադիմիր Վլադիմիրովիչի զրույցում եղել է այն, ինչն ուղղված էր հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը շատ կարևոր է:

Քրիստինե Պողոսյան




Լրահոս