Առավոտյան սովորություններ, որոնցից պետք է հրաժարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ օրը կախված է նրանից, թե ինչ տրամադրությամբ և տրամադրվածությամբ կարթնանաք առավոտյան: Եթե թարմ եք արթնացել, ապա տրամադրությունը լավ կլինի: Իսկ եթե  մի կերպ եք հասնում մինչև խոհանոց, ապա օրն անարդյունավետ է:

The Independent-ը ներկայացրել է առավոտյան մի քանի սովորություններ, որոնցից պետք է հրաժարվել.

Զարթուցիչը կրկնակի զանգի վրա դնել

Հաճախ, գրեթե միշտ, երբ լսում ենք զարթուցիչի ձայնը, գիտակցում ենք, որ ցանկություն չկա արթնանալու: Եվ երբ այն դնում ենք կրկնակի զանգի, կրկին քնում ենք: Բժիշկները պնդում են, որ դա լավագույն գաղափարը չէ: Այդ դեպքում մարդը քնի նոր փուլ է մտնում, որը, բնականաբար, չի կարողանում ավարտել: Հենց այդ պատճառով մենք արթնանում ենք «կոտրված»:

Փաթաթվել տաք վերմակի մեջ

Հաճախ մենք մեծ ջանքեր են գործադրում վերմակը բաց թողնելու և արթնանալու համար: Զարթուցիչի զանգը լսելիս ցանկանում ես ևս մեկ անգամ փաթաթվել տաք վերմակի մեջ: Հոգեբանները խորհուրդ են տալիս մեկ այլ միջոց կիրառել. ձեռքերն ու ոտքերը ձգել տարբեր կողմերը՝ որքան հնարավոր է շատ տարածք զբաղեցնելով: Այդ դեպքում դուք արագ կարթնանաք և առավել լավ կզգաք ողջ օրվա ընթացքում:

Պառկած վիճակում ստուգել էլեկտրոնային փոստը

Ձեռքը հեռախոսին տանելն ու անդադար նամակները ստուգելը վատագույն գաղափարն է: Թայմ մենեջմենթի խորհրդատուները զգուշացնում են. «Նամակները, խնդիրները՝ անվերջանալի են: Դրանք թափվում են ձեզ վրա, վատացնում տրամադրությունն ու ծանրաբեռնում: Այդ ամենը կարող է սպասել, մինչև դուք հասնեք աշխատանքի վայր»:

Արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմել

Շատերն են արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմել և իրենց օրը չեն պատկերացնում առանց մեկ գավաթ սուրճի: Այն, ճիշտ է, օգնում է թարմ լինել, սակայն օրգանիզմում կոֆեինը ժամանակի ընթացքում սկսում է ավելի քիչ կարևոր հորմոններ արտադրել: Բացի այդ, կոֆեինից կախվածություն է առաջանում:

Հագնվել մթության մեջ

Մթությունն ազդանշում է, որ քնելու ժամանակն է: Համապատասխանաբար, մթության մեջ թարմ զգալն անհնար է, վառ լույս է անհրաժեշտ:




Լրահոս