ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է «Աստղիկ» ԲԿ-ում

Տեւական ժամանակ է` ArmLur.am-ն ահազանգեր է ստանում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատների կողմից այն մասին, որ Շիրխանյանն առողջ, իր ոտքով քայլելով մտել է կալանավայր, իսկ հիմա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Հիշեցնենք, որ Շիրխանյանը բանտում թոքի կաթված էր տարել, ինչից հետո վիրահատել էին եւ անոթի մեջ ֆիլտր տեղադրել: Այժմ այդ պողպատե ֆիլտրը շեղվել է, ոտիկներով խրվել արյունատար անոթի մեջ: Մեծ է ներքին արյունահոսության վտանգը: Բարձրացված լրատվական մեծ աղմուկից հետո՝ երեկ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը դիմեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ Վահան Շիրխանյանի հետազոտությունները քաղաքացիական հիվանդանոցում պետպատվերի շրջանակում անվճար հետազոտելու համար: ArmLur.am-ը երեկ տեղեկացավ, որ Վահան Շիրխանյանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտելու: Լուսանկարը փաստում է, որ նա չի կարողանում քայլել եւ հյուծված տեսք ունի:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ ԱՁ, մտադիր եմ այն հաշվառումից հանել: Խնդրում եմ ասեք՝ ինչ ժամկետ է նախատեսված հաշվառումից հանելու գործընթացի համար:

Միքայել Մնացականյան (53 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ներառված է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում: Նման դեպքում գործակալությունը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցման հիման վրա գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջը հանում է հաշվառումից կամ մերժում է այն՝ հիմք ընդունելով հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը:
Ընդ որում, վերոնշյալ տեղեկանքը անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվելու դեպքում հարցում կատարելու անհրաժեշտությունը վերանում է:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե օրենքով ո՞ր ուսանողներին է կրթաթոշակ տրվում:

Միլենա Խաչատրյան (28 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:
Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում՝
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում).
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու եւ նպաստելու բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին:




Լրահոս