Համաձայն Pew Internet Project ընկերության հարցումների, սմարթֆոններ ունեցողների մոտ 44 տոկոսն ունի սովորություն քնել` կողքին դնելով սիրելի հեռախոսը: Դուք կարող եք թերահավատորեն վերաբերվել դրան, բայց դրանք բացասական են անդրադառնում մարդու առողջության վրա` հատկապես գիշերը:
Այժմ կներկայացնենք, թե ինչպես ճիշտ օգտվել սմարթֆոններից, և, թե ինչու չի կարելի քնել այն ձեռքին:
Այրվելու վտանգ կա
ԱՄՆ-ից 13-ամյա մի աղջիկ, արթնանալով նկատել է, որ իր սմարթֆոնը, որը դրված է եղել բարձի տակ, դարձել է հրդեհի պատճառ և ամբողջությամբ այրվել է ներքնակը և սավանը: Դրա պատճառը եղել է սխալ մարտկոցի օգտագործումը: Պետք է ձգտել չկիրառել հեռախոսը որպես զարթուցիչ: Պետք չէ այն քեզ հետ անկողին վերցնել, հեռախոսը պետք է թողնել անկողնուց մեկ մետր հեռավորության վրա:
Բջջային հեռախոսը կարող է դառնալ քնի հետ կապված խնդիրների պատճառ
Գիտնականները վստահեցնում են, որ քնելուց առաջ համակարգչի կամ հեռախոսին նայելն ազդում է քնի վրա: Որպեսզի խուսափեք քնի հետ կապված խնդիրներից, մասնագետները խորհուրդ են տալիս բոլոր էլեկտրական իրերն անջատել քնելուց երկու ժամ առաջ:
Բջջային հեռախոսը հիվանդությունների պատճառ կարող է դառնալ
2011 թվականի հետազոտությունները վկայում են, որ բջջային հեռախոսները կարող են դառնալ նորագոյացությունների պատճառ: Որպեսզի նվազեցնեք օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը, պետք է հեռախոսը որքան հնարավոր է քիչ պահել գլխի մոտ, օգտագործել բարձրախոս, չգրել հաղորդագրությունները և չպառկել քնելու դրանց հետ: