Հերմինե Նաղդալյանի հինգ բնակարաններն ու հինգ հողամասերը. ինչպես է փոխվել ԱԺ նախագահի ունեցվածքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասն իր ունեցվածքը ձեռք է բերել երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելու և այդպես շատ առավելություններից օգտվելու միջոցով: Այսուհետ կներկայացնենք, թե ինչպես է փոխվել այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի տվյալները՝ պաշտոնավարելու տարիներին:

2012 թվականին ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ներկայացրած հայտարարագրում Հերմինե Նաղդալյանը  հայտարարագրել էր երկու բնակարան, հողին ամրակայված երկու այլ շինություն և հինգ հողամաս: Որպես դրամական միջոց նա այդ տարի հայտարարագրել էր 10 հազար դոլար և 50 մլն դրամ: Նրա մեկ տարվա եկամուտն էլ կազմել էր 937 մլն դրամից ավել գումար:

hox

2012

2013 թվականին ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2012 թվականին ձեռք է բերել մեկ բնակարան և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:

2013

Ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները մի փոքր նվազել են՝  կազմելով 45 մլն դրամ, սակայն ավելացել են դոլարային եկամուտները՝  դառնալով 20 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 470 մլն դրամից ավել գումար:

dram

2013 թվականի ընթացքում ԱԺ փոխնախագահը ոչ մի գործարք չի կատարել: Համենայնդեպս դա է վկայում նրա հայտարարագիրը:  Սակայն դրա փոխարեն տարվա կտրվածքով նվազել են նրա դրամական միջոցները: Մասնավորապես` հարկային տարվա սկզբում առկա 45 մլն դրամից տարվա վերջում մնացել է 35-ը, իսկ 20 հազար դոլարից` 5 հազարը: Մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 347 մլն դրամից ավել գումար:

chorrord

2014 թվականի ընթացքում ԱԺ փոխնախագահը կրկին նոր գնումներ չի ունեցել, սակայն  դրամական  միջոցները շարունակել են նվազել` 35 մլն դրամից դառնալով 32 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 226 մլն դրամից ավել գումար:

hing

 




Լրահոս