ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Թռչուններն իրենց կարքիները հոգացել են այս թանկարժեք մեքենայի վրա: Կարելի է ասել, որ մեքենան դարձել է նրանց էլիտար զուգարանը:

 

 

 
ՀԱՐՑ. Օրերս հանրապետական ռադիոյով լսեցի այսպիսի լուր, որ զանգահարողի տատիկը 100 տարեկան է, եւ խնայբանկում նրա թողած սովետական ավանդները չեն փոխհատուցվում: Նրան պատասխանեցին, որ նա նախօրոք չի գրանցվել, եւ խնայբանկի գրքույկները կնքված չեն: Ես 80 տարեկան եմ, ունեմ ավանդ, եւ իմ գրքույկը կնքված չէ, ես նույնպես գրանցված չեմ: Խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ են գրանցվում եւ ո՞ւմ կողմից:

Արուսյակ Վարդանյան (80 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Կարգի 4-րդ կետի համաձայն՝ փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային բաժին (գործակալություն) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում՝ համաձայն ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 460-Ն որոշման N 2 հավելվածի, եւ հետեւյալ փաստաթղթերը՝
1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.
2)ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ՝ հանրային ծառայությունների համարանիշ).
3) ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաեւ դրա լուսապատճենը՝ գրքույկի առաջին էջի (պարունակում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը, հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը եւ պաշտոնատար անձի ստորագրությունը) եւ 1993թ. հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.
4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված եւ մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաեւ մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին:
Ըստ անհրաժեշտության՝ ներկայացվում են նաեւ այլ փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը տրամադրվում է տարածքային մարմիններին՝ համապատասխան ուղղումներ կատարելու եւ մինչեւ հաջորդ ամսվա 8-ը կազմակերպությանը վերադարձնելու համար:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե բազմաբնակարան շենքում լուսավորության խնդիր կա, կամ վնասվել է շքամուտքի որեւէ առարկա, կամ շենքի տարածքում էլեկտրալարերը պոկվել են՝ առաջացնելով վտանգ բնակիչների համար, նման կազմակերպչական աշխատանքների պատասխանատուն ո՞վ է: Ո՞վ պետք է վերահսկի նման աշխատանքների կատարումը: Չկատարելու դեպքում ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում: Արդյո՞ք քաղաքապետարանը վերահսկում է այդ աշխատանքները:

Արփինե Պետրոսյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե խոսքը վերաբերում է մուտքի լուսավորությանը, ապա այն իրականացվում է շենքի սեփականատերերի միջոցներով: Եթե շենքում վնասվել է որեւէ առարկա, պետք է դիմել շենքը սպասարկող համատիրությանը, եւ վերջինս պարտավոր է վնասված առարկան նորոգել կամ փոխել նորով (մուտքի դուռ, պատուհան, ապակի, աստիճաններ, բազրիքներ եւ այլն):
Շենքի ներսում պոկված էլեկտրալարեր նկատելիս բնակիչները պետք է անմիջապես ահազանգեն համատիրությանը, որը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնագետի միջոցով կվերացնի վթարը: Իսկ եթե էլեկտրալարերը շենքից դուրս են, այդ դեպքում պետք է դիմել վարչական շրջան կամ «ՀԷՑ» ՓԲԸ: Շենքի ներսում աշխատանքների կազմակերպման պատասխանատուն համատիրությունն է:
Քաղաքապետարանը ընդհանուր վերահսկողություն է իրականացնում շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, քաղաքապետարանը գեղեցիկ ձեւով ներկայացրել է պատասխանը, սակայն իրականությունն այլ բան է փաստում: Հաճախ են դեպքերը, երբ բնակիչները դիմում են համատիրություն, որտեղից պատասխանում են, որ դա իրենց գործառույթը չէ, եւ արդյունքում քաղաքացիների խնդիրները մնում են օդում կախված:




Լրահոս