«Տիտանների պայքար» Արմավիրում. ովքեր կառաջադրվեն ռեյտինգային համակարգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ԱԺ ընտրությունների թեկնածուների պաշտոնական առաջադրմանը դեռ ժամանակ կա, սակայն արդեն իսկ քաղաքական կուսակցությունների անդամների, համակիրների և բնակչության մեջ շրջանառվում են թեկնածուների անունները: Ըստ այդմ, իշխող ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում Արմավիրի մարզում առաջադրվելու են մի շարք հայտնի ՀՀԿ-ականներ, որոնց միջև իսկական պայքար է ծավալվելու՝ լավագույնի կոչմանը՝ այն է՝ մեծաթիվ ձայներ հավաքելու համար:

Նախ տեղեկացնենք, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մեկ կուսակցության ռեյնտինգային ցուցակում կարող է ընդգրկվել նվազագույնը հինգ թեկնածու, իսկ առավելագույնի չափը կախված է տվյալ ընտրատարածքի բնակչության թվից: Ըստ այդմ, Արմավիրի մարզում մեկ կուսակցության ռեյնտինգային ցուցակում կարող է տեղ գտնելառավելագույնը 15 թեկնածու:

Ըստ այդմ, իշխող ՀՀԿ-ի ցուցակում Արմավիրի մարզում առաջադրվելու է գեներալ Սեյրան Սարոյանը. այս անգամ մյուս գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի լինի ՀՀԿ-ի ոչ համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակում: Նշենք, որ Սեյրան Սարոյանը նախորդ ընտրությունների ժամանակ խորհրդարան է անցել մեծամասնական համակարգով` հավաքելով 26 105 ձայն:
Չնայած նախորդ ընտրությունների ժամանակ Առաքել Մովսիսյանը եղել էր ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, սակայն այս անգամ որոշում է կայացվել, որ նա իր ուժերը պետք է փորձի և առաջադրվի ռեյնտինգային ընտրակարգով: Բայց նախապես բաժանված են պայքարի տարածքները: Առաքել Մովսիսյանը կաշատի Թաիրովի ու մի քանի բնակավայեր շրջանում: Իսկ նույն ընտրատարածքում առաջադրվող ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ իր նախկին ընտրատարածքի հատվածում՝ Էջմիածնի մի քանի գյուղերում, Մեծամոր քաղաքում:

Հավելենք, որ Հրանտ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանը եղբորորդին է, որը ավանդաբար պատգամավոր է դարձել մեծաասնական ընտրակարգով:
Այս անգամ ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի նաև Նահապետ Գևորգյանը, ով նախորդ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում էր: Նա էլ Հոկտեմբերյան քաղաքի ու հարակից բնակավայրերի հատվածում ձայներ կփնտրի: Սակայն այսքանով իշխող կուսակցության անդամնների պայքարը չի ավարտվի: Այս մարզից ՀՀԿ-ականների ռեյտինգային ցուցակում կլինի նաև Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ով նախորդ ընտրությունների ժամանակ կրկին մեծամասնական ընտրակարգով էր առաջադրվել: Նա էլ հւյս ունի փող բաժանելու արդյունքում ձայներ փախցնել «տիտանների պայքարում»:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ևս կառաջադրվի Արմավիրում: Չնայած նա աղքատ նպաստառուների գումարները փոշիացնելու աղմուկի մեջ էր հայտնվել, այնուամենայնիվ, կփորձի էլի ձայն հավաքել, որպեսզի հետագայում պաշտոն ստանալու հնարավորություն ունենա: Այսինքն՝ Արմավիրի մարզում ընտրություններն իրոք թեժ են լինելու. Թեժ հենց ՀՀԿ-ի ներսում: Բայց նրանք միայն ՀՀԿ-ի թեկնածուներն են:

«Ծառուկյան» դաշինքը եւս թեկնածուներ կունենա Արմավիրում, որոնց թվում կլինեն գործող պատգամավորներ: ԲՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում կառաջադրվեն պատգամավորներ Հրանտ Դավթյանն ու Արայիկ Աղաբաբյանը: Իհարկե, նրանք երկուսն էլ պատգամավորական ակտիվությամբ երբեւէ աչքի չեն ընկել, այնուամենայնիվ, էլի մանդատ ստանալու հավակնություններ ունեն;
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ, ՀՀԿ-ից անցում է կատարել դեպի «Ծառուկյան» դաշինք: Նա էլ հույս ունի մեծաթիվ ձայներ հավաքել: Կլինեն էլի անուննե, որոնք սակայն լայն հանրությանը հայտնի չեն:
ՀԱԿ-ի ռեյտինգային ցուցակում հավանաբար կլինի Արմավիրի նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, մյուսների հարցը դեռ քննարկվում է. նրանք ևս հանրությանը ոչ այնքան հայտնի մարդիկ են: Նույն պատկերն է տիրում նաև Հայկական վերածնունդ կուսակցության դեպքում, նրանց ցուցակում եւս հայտնի անուններ դեռևս չեն նշմարվում:

Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքը դեռևս քննարկումների մեջ են՝ ցուցակների շուրջ վերջնական որոշում չունի, ԵԼՔ-ը ևս դեռ շարունակում է քննարկումները: Հավելենք, որ առաջադրումների տասնօրյա ժամկետը մեկնարկում է փետրվարի 6-ից. այնպես որ դեռ հետաքրքիր ժամանակներ են սպասվում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս