Այս ամենն ավելի շատ նման է հոլիվուդյան թրիլլերի սցենարիստի հորինվածքի, բայց ոչ երբեք իրականության, որը կարող է տեղի ունենալ մեր օրերում: Աշխարհում կան անսովոր ծեսեր և ավանդույթներ, որից կարելի է ուղղակի շոկ ապրել:
Իսպանիա, Ողջ դիակների օր
Ամեն տարի ամռանը Իսպանիայի հյուսիս-արևմուտքում նշում են Եվրոպայի թերևս ամենամռայլ և վախեցնող ծիսակատարություններից մեկը: Մասնակցություն են ունենում մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում մոտ են եղել մահանալուն: Ավելի հաճախ մասնակցում են այն մարդիկ, ովքեր կլինիկական մահ են տարել:
Արարոդության բուն էությունն այն է, որ այդ մարդկանց (հենց նրանց, ովքեր քիչ էր մնում մահանային) դնում են դագաղի մեջ և տանում փողոցներով: Այն մարդիկ, ովքեր մահացածի դերում են, պետք է ողջ ընթացքում այդպես պառկած մնան:
Հաճախ իրար հետևից փողոցներով մի քանի կեղծ դիակներ են տանում: Տանողների դերում հանդես են գալիս մահացածների հարազատները կամ ընկերները:
Արարողությունը սկսվում է առավոտյան և ընթանում մինչև գերեզմաններ: Հասնելով այդտեղ, թափորը շրջվում և հետ է գնում:
Չնայած մռայլությանը, ամեն տարի հարյուրավոր զբոսաշրջիկներ են գալիս, ներկա գտնվելու և դիտելու այն:
Թաղման արարողությունից հետո ամեն ինչ վերածվում է զվարճանքի: Այն նշվում է Սբ. Մարթայի և այն մարդկանց համար, ովքեր մետ էին մահվան:
Ինդոնեզիա
Այն մարդկանց, ում համար ողջ մարդիկ դագաղներում այնքան էլ զզվելի չեն, կարող են մեկնել ինդոնեզական Սուլավեսի կղզի: Այստեղ տարեկան երեք անգամ անցկացվում է արարողություն` իսկական մահացածների մասնակցությամբ: Այն անցկացվում է տեղացիների կողմից` մահացած հարազատների մարմինների մաքրման նպատակով:
Արարողության ընթացքում մասնակիցները մարմինները մաքրում են և նոր զգեստներ հագցնում:
Որպես կանոն, մահացածներին նորաձև զգեստներ են հագցնում` չմոռանալով նաև աքսեսուարների մասին:
Եթե մարդը զինվորական է եղել, ապա հենց այդպիսի զգեստ էլ հագցնում են:
Այս ամենից հետո շատերը լուսանկարվում են մահացածների հետ:
Հնդկաստան
Չնայած այս արարողությունը կապ չունի մահացածների հետ, սակայն հաստատ թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Ամեն տարվա մայիսին այստեղ անցկացվում է արարողություն նվիրված Հազրատ հոդջի Մոինուդին Չիշտի սրբին:
Տոնի առանձնահատկություններից մեկն այսպես ասած աչքերով ֆոկուսն է, որն արվում է մի քանի մասնակիցների կողմից:
Արարողության մասնակիցները սուր իրերի միջոցով հեշտությամբ հանում են աչքերը և ցուցադրում այն բոլորին:
Երեխաներն ու դեռահասները ևս մեծ ուրախությամբ մասնակցում են տոնին և ցուցադրում ֆոկուսները:
Ֆիլիպիններ
Այստեղ ամեն տարի մի քանի գյուղերում Զատիկից առաջ անցկացվում է չարչարանքների ուրբաթը: Մասնակիցներն իրենց ենթարկում են տարբեր տանջանքների:
Մասնակցում են նաև երեխաներ, անցորդներ:
Չարչարանքների մեղման համար փոքրիկ աթոռակներ են դրվում, որպեսզի մարդիկ հենման կետ ունենան:
Որոշ ժամանակից հետո նրանց իջեցնում են և ուղարկում բուժօգնության:
Կաթոլիկ եկեղեցին չի ընդունում այս արարողությունը, սակայն չեն էլ արգելում այն:
Դանիա, դելֆիններով մարտ
Ամեն տարի տեղացիներն անցկացնում են այսպիսի անսովոր արարողություն:
Արարողակարգն այսպիսին է. կղզու բնակիչները դելֆիններին բերում են այնտեղ և հաշվեհարդար տեսնում հենց տեղում: Սպանվածների մարմինները դուրս են բերում ափ՝ հետագա գործողությունների համար:
Շատ ժամանակ հաջողվում է սպանել 900 դելֆին և ստանալ 500 տոննա ճարպ և միս: