Բանանը հենց այն մրգերից է, երբ «համեղը» համադրվում է «օգտակարի» հետ: Բանանի մեջ պարունակվող վիտամիններն ու այլ նյութեր օգնում են օրգանիզմին բոլոր «ճակատներում»:
Ներկայացնում ենք բանանի օգտակար հատկությունները, որոնք մեծամասամբ կախված են դրանց հասած լինելուց:
Օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելում
Բանանը հատուկ սպիտակուց է պարունակում, որն օգնում է կանխել օնկոլոգիական հիվանդությունները: Հասած բանանի մեջ այդ նյութի քանակությունը զգալիորեն շատ է: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ուտել այն բանանները, որոնց կեղևը պատված է մուգ կետերով կամ ամբողջությամբ մգացել է:
Մկանների ձգման դեպքում
Հանքային անբավարարությունը մկանների ձգման պատճառ է հանդիսանում: Օգտագործելով կալիումով և մագնեզիումով հարուստ մթերք, ինչպիսին բանանն է, կարելի է կանխել մկանային ձգումները:
Երիկամների հիվանդության կանխարգելում
Հետազոտություններից մեկի համաձայն՝ բանանի մշտական օգտագործումը կարող է նվազեցնել երիկամների մեջ չարորակ նորագոյացությունների հավանականությունը 40%-ով:
Ամուր սիրտ
Կալիումով հարուստ մթերքները խորհուրդ են տրվում նրանց, ովքեր տառապում են բարձր ճնշմամբ և սրտանոթային հիվանդություններով: 1,3 գրամ կալիումի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է սրտի հետ կապված հիվանդությունների զարգացման ռիսկը 26%-ով: Այդ նորման լրացնելու համար 2-3 բանան կերեք՝ կապված քաշից:
Մաքուր անոթներ
Անոթների խցանման պատճառ է խոլեստերինը, որն աթերոսկլերոզ է առաջացնում: Բանանի մեջ կան ֆիտոստերոլներ, որոնք օգնում են նվազեցնել այդ նյութի կոնցետրացումն օրգանիզմում և պահպանում անոթային համակարգի առողջությունը:
Առողջ ստամոքս
Բանանը ցուցված է ստամոքսի խոց ունեցող մարդկանց: Այն պարունակում է հատուկ ֆերմենտ, որը պաշտպանում է ստամոքսի պատերը:
Էներգիայի աղբյուր
Պարզ ածխաջրերն արագ մարսվում են և անմիջապես լրացնում էներգետիկ ռեսուրսների դեֆիցիտը:
Լավ տրամադրություն
Բանանը «ուրախության հորմոն» (դոֆամին) է պարունակում, ինչպես նաև B խմբի մի քանի վիտամիններ, որոնք դրական են ազդում նյարդային համակարգի վրա:
Դիաբետի դեմ
Բանանի մեջ կրախմալի հատուկ տեսակ է պարունակվում, որն օգնում է լավացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ մարդու վիճակը:
Սլացիկ կազմվածք
Դիմացկուն կրախմալը խոչընդոտում է ճարպային շերտերի ձևավորումը և մեծացնում էներգիայի ծախսը, որն էլ հանգեցնում է ավելորդ քաշի դեմ արագ և արդյունավետ պայքարի: