Քթային արյունահոսությունը տհաճ երևույթ է, մանավանդ, եթե այն սկսվում է մարդաշատ վայրում կամ էլ որևէ կարևոր հանդիպման ժամանակ: Առավել հաճախ քթային արյունահոսության պատճառ է դառնում ֆիզիկական վնասվածքը, օրինակ, եթե դուք սիրում եք փորել քիթը կամ էլ տարածել բռունցքները:
Քթային արյունահոսություն կարող է առաջանալ նաև այլ պատճառներով: Ամենատարածվածներից են՝ սրտանոթային համակարգի խնդիրները, մարմնի շատ բարձր ջերմաստիճանը, ճնշման կտրուկ տատանումները, հորմոնային խնդիրները: Ինչ էլ լինի պատճառը, կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ կանգնեցնել քթային արյունահոսությունը:
Մարդկանց մեծ մասն այսպիսի իրավիճակում իրեն սխալ է պահում: Ձեր հիմնական խնդիրը պետք է լինի արյունահոսությունը կանգնեցնելը, քանի որ ուժեղ արյունահոսության դեպքում մարդը նույնիսկ կարող է խեղդվել:
Այդ մասին նշում են բազմաթիվ մասնագետներ: Բացի այդ, արյունահոսության դեպքում գլուխը ետ տանելը կարող է առաջացնել շոկ, հատկապես երեխայի դեպքում:
Պետք է այսպիսի մեթոդներ կիրառել՝
- Հարմար նստեք:
- Գլուխը մի փոքր առաջ բերեք, այլ ոչ թե ետ:
- Նրբորեն կտորը սեղմեք քթային ոսկորներից ներքև: Այսկերպ անհրաժեշտ ճնշումը կգործադրվի:
- Որևէ սառը բան դրեք քթին և պարանոցին՝ պահելով 20 րոպե:
Կարևոր է՝ եթե արդեն 15 րոպե է՝ ինչ քթային արյունահոսությունը չի դադարում, ապա շտապօգնություն զանգահարեք: