Մանչեսթերի համալսարանի լաբորատորիաներում մշակվել է համակարգիչ, որը մինիմալ քանակությամբ էներգիա է պահանջում: Հիմնական նորարությունը մարդկային ԴՆԹ-կոդն է դարձել:
ԴՆԹ-ի հիմքով համակարգիչը կարող է մեծ հնարավորությունների բացել վերլուծության և տեղեկատվության պահպանման համար:
Մեզ հայտնի համակարգիչները, նույնիսկ ամենահզորները, սահմանափակ հնարավորություններ ունեն: ԴՆԹ-ի հիմքով համակարգը կարող է միաժամանակ մի քանի խնդիր իրականացնել:
Մեծ քանակով տեղեկատվության պահպանման համար ԴՆԹ-ի հիմքով համակարգչի հնարավորություններն այսօր համարժեքը չունեն: Տվյալները, որոնք արձանագրվում էր նման կրիչի վրա, կարող են պահպանվել հավերժ և արագ հանվել ցանկացած պահի:
ԴՆԹ-ի հիմքով տեղեկատվության որոնման, արձանագրման և պահպանման հնարավորությունների մասին միտքն առաջին անգամ առաջացել է սովետական գիտնական Միխայիլ Նեյմանի մոտ: 1964թ. «Ռադիոտեխնիկա» ամսագրում իր հոդվածում ֆիզիկոսը նկարագրել է ԴՆԹ-ով աշխատանքի տեսխնոլոգիան՝ Նեյմանի օլիգոնուկլեոտիդները (MNeimON):